Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հանրապետության մարզպետները և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը և գյուղոլորտում նախատեսվող ծրագրերը, ներկայացվել են նաև նախորդ տարում իրականացված ծրագրերի […]