13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 21, 2015

3 պատճառ Ադրբեջանի ակտիվության համար /վիդեո/

Վերջին օրերին հակառակորդի աննախադեպ ակտիվացումը կարող է ունենալ մի քանի պատճառներ: Նման կարծիքի է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով՝ պատճառը կարող է լինել և ՛՛սև հունվարը՛՛, և Գյումրիի դեպքերը: Սակայն ավելի էական է նա համարում նավթի գների անկումը: ՛՛Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը կախված է նավթային գումարներից, ու շատ լուրջ խնդիրներ են հիմա ստեղծվում այդ երկրի […]

Գները բարձրանալու են, ծառայությունները թանկանալու են…

“Նոր ազատական” կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, քաղաքագետ  Սուրեն Սուրենյանցը իր facebook-ի էջում գրառել է. ՛՛ …Սարսափելի է պատկերացնել, թե ինչ է լինելու մեր հասարակության հետ տնտեսության զրոյական աճի պայմաններում: Գները բարձրանալու են, ծառայությունները թանկանալու են, մենք դառնալու ենք ավելի անվճարունակ: Սոցիալապես անապահով, թշվառացած հասարակությունը երկու ելք ունի՝ պայքարել կամ արտագաղթել: Հայաստանում բացակայում է ռացիոնալ մոտիվացիա ունեցող ընդդիմությունը, […]

Գրկեք իրար. այսօր գրկախառնության միջազգային օրն է

Այսօր` հունվարի 21-ին, ողջ աշխարհում նշվում Է Գրկախառնության միջազգային օրը: Այն սկիզբ է առել 1986 թվականին` ԱՄՆ-ում, ապա տարածվել Է ամբողջ աշխարհում: Տոնի ավանդույթի համաձայն՝ այս օրը կարելի է բարեկամաբար գրկել անգամ անծանոթ մարդուն: Համարվում է, որ տոնի նախաձեռնողներն ուսանողներն են: Ըստ յուրատեսակ լեգենդի՝ բարեկամական գրկախառնությամբ մարդիկ միմյանց են փոխանցում իրենց հոգու ջերմությունը:

Գյումրու սպանդի գործը քննող շտաբում կընդգրկվի 10 անձ` ՀՀ-ից և ՌԴ-ից

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը եւ ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հունվարի 20-ին ստորագրել են համաձայնագիր` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու մասին:  Երկու երկրների քննչական կոմիտեների նախագահները կարեւորել են տեղի ունեցած սպանության լիարժեք բացահայտումը, բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ […]

Նոր պաշտոն

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է հարց, որով նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին ազատում են ԱՊՀ հարցերով ՀՀ ազգային համակարգողի պարտականություններից: Կառավարությունը պիտի հաստատի դրա վերաբերյալ նախագահի որոշմանը: Մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Գևորգյանին այդ պաշտոնում փոխարինելու է Միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: 

Կընկալվեր որպես թուլության նշան /վիդեո/

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները Գյումրիի դեպքերի հետ կապված պիտի անմիջապես արձագանքեին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ օգոստոսյան դեպքերի ժամանակ և իշխանությունները, և ընդդիմությունը միանգամից ու համատեղ արձագանքեցին ու արդյունքը դրական էր, իսկ այս դեպքում միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցավակցական խոսքից հետո արձագանք եղավ:  Ինչ վերաբերում է ռազմաբազայի գոյությունն […]

Մի պտղունց խունկ էր……

Ողջ ազգը սգում է, բայց Գյումրիում ցավը խեղդող է: Արդեն հող են լցնում փոքրիկի վրա: Սերյոժա Ավետիսյանը գուցե չխաղար այն բոլոր խաղալիքներով, որոնք նվիրեցին նրան հայերը: Նա պարզապես կարող էր ապրել…… Պարզապես բառերն ավելորդ են: Մահվան վարագույրից այն կողմ՝ արցունքները իզուր են: Հայաստանը սգում է….Ճերմակ հագուստով ու փոքրիկ փողկապով փոքրիկը այլևս չի ժպտա: ՛՛Մի պտղունց […]

Գյումրիի ողբերգությունը քաղաքականացնելու փորձեր են նկատվում. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը անթույլատրելի է համարում Գյումրիի ողբերգությունը քաղաքականացնելը, գրում է Газета.Ru-ն: Ռուս լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Լավրովը հայտարարել է, որ Գյումրիի ողբերգությունը քաղաքականացնելու փորձեր են նկատվում: “Ընդ որում, նկատվում են ոչ Երեւանից, ոչ Հայաստանից: Դա անթույլատրելի է եւ արժանի չէ հպարտ հայ ազգին, որը երբեք նման տիպի սադրանքների չի հավատա”,- ասել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված