18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Կընկալվեր որպես թուլության նշան /վիդեո/

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները Գյումրիի դեպքերի հետ կապված պիտի անմիջապես արձագանքեին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ օգոստոսյան դեպքերի ժամանակ և իշխանությունները, և ընդդիմությունը միանգամից ու համատեղ արձագանքեցին ու արդյունքը դրական էր, իսկ այս դեպքում միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցավակցական խոսքից հետո արձագանք եղավ: 

Ինչ վերաբերում է ռազմաբազայի գոյությունն ապա, քաղաքագետը գտնում է, որ այն բավական լուրջ դեր է խաղում ղարաբաղյան հարցի հետ կապված: ՛՛Դա հանդիսանումէ  ամբողջ հայ-ռուսական քաղաքական համակարգի գլխավոր մասը՛՛,-նկատեց նա: Միաժամանակ Սերգեյ Մինասյանը շեշտեց, որ ռուս զինծառայողին հայ իրավապահներին չհանձնելու որոշումը Ռուսաստանի համար քաղաքական էր: ՛՛ՌԴ-ի ընկալմամբ՝ այդ մարդուն հանձնելը հայ իրավապահներին կընկալվեր որպես թուլության ռուս հասարակության մոտ՛՛:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ