13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 21, 2015

Եթե ժողովուրդն իր արժանապատվության համար չպայքարեր, ՌԴ նախագահը չէր զանգելու Սերժ Սարգսյանին. Ժամանակ

”Մեր իշխանությունները ցանկացած ընտրություններից հետո անհամբեր սպասում են, որ ՌԴ իշխանություններն իրենց ընտրությունը շնորհավորեն, և դրանից հետո իրենք կարող են հանգիստ ղեկավարել ու ասել, թե մենք ընտրվել ենք: Իսկ իրականում իրենց պահվածքը խեղճի, թույլի պահվածք է: Խեղճին երբեք չեն օգնում, խեղճին արհամարհում են: Եվ այս պարագայում իրենք արհամարհվում են ոչ միայն դրսի կողմից, արհամարհվում են […]

Խուճապ՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում.Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով՝ Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի թիվ 2 շենքում՝ ՛՛Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում՛՛, երեկ մի պահ խուճապային վիճակ է ստեղծվել: ՛՛Երևանի ֆիզիկայի ինստիտուտ՛՛ հիմնադրամի սենյակներից մեկում աշխատակիցները նկատել են արկղեր և փորձել են պարզել, թե դրանք ով է բերել, և ինչ կա դրանցում: Բացելուց հետո տեսել են, որ արկղերում պայթուցիկ սարքերի նմանվող առարկաներ […]

Պուտինը մեկ անգա՞մ էլ էր ցավակցել. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է. ՛՛ ՛՛Հունվարի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սերժ Սարգսյանի ունեցած հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրությունը մի հետաքրքիր դրվագ է պարունակում. ՛՛Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Ռուսաստանի Նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին և ամբողջ […]

Արմեն Գևորգյանին ևս մեկ պաշտոնից կազատեն. Ժողովուրդ

Չնայած երեք ամսից ավել է, ինչ Արմեն Գևորգյանն ազատվել է ՀՀ փոխվարչապետի և տարածքային կառավարման նախարարի պաշտոնից, սակայն ՀՀ Կառավարությունը դեռ շարունակում է նրան ՛՛ազատելու՛՛ մասին որոշումներ կայացնել: Բանն այն է, որ ՀՀ Կառավարության հունվարի 22-ի նիստի օրակարգում ընդգրկված նախագծերից մեկով առաջարկվում է հաստատել նախագահի հրամանագրի նախագիծ, ըստ որի՝ Արմեն Գևորգյանը կազատվի անկախ պետությունների համագործակցության […]

Փորձությունը պատվով տանում են միայն գյումրեցիները. Ժողովուրդ

Գյումրիում կատարված ողբերգությունը լրջագույն փորձություն էր բոլորի համար` թե՛ ՀՀ իշխանությունների, թե՛ ընդդիմության, թե՛ շարքային քաղաքացիների և թե՛, մասնավորապես, գյումրեցիների: Առայժմ այդ փորձությունը պատվով տանում են միայն գյումրեցիները: Ցավալի և ամոթալի է, սակայն այդ հարցում գյումրեցիներին ցուցաբերված աջակցությունը շատ չնչին է: Արդեն առիթ ունեցել ենք գրելու կատարվածից հետո ՀՀ նախագահի, իշխանական վերնախավի, ինչպես նաև նրանց […]

Վատթարագույն կանխատեսում Հայաստանի տնտեսության համար. Հայկական ժամանակ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումները: Ընթացիկ՝ 2015 թվականին մեր տնտեսությանը, ըստ Եվրոպական բանկի կանխատեսման, ունենալու է 0 տոկոս աճ: Սա այս պահին որևէ միջազգային ֆինանսական կառույցի արած վատթարագույն կանխատեսումն է Հայաստանի այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ: Ընդամենը երեք ամիս առաջ Եվրոբանկի կանխատեսումները բավականին լավատեսական էին՝ 3.5 տոկոս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված