16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2014

Վարչապետը ցածր հասակի բարդույթ ունի /ֆոտո/

Համացանցում թեժ քննարկման առարկա են դարձել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի կոշիկները: Պատճառը Ղազախստանի նախագահ Նազարբաեւի հետ հանդիպման ժամանակ արված լուսանկարն է: Լուսանկարում երեւում են Մեդվեդեւի կոշիկները, որոնք բավական բարձր տակացու ունեն: Օգտատերերն անմիջապես սկսել են ծաղրել վարչապետին` նշելով, որ նա ցածր հասակի հետ կապված բարդույթներ ունի, դրա համար էլ նման ՛՛բարձր՛՛ կոշիկներ է հագնում:

՛՛Հանրապետականը՛՛ հայտարարություն է տարածել

ԱԺ ՛՛Հանրապետական՛՛ խմբակցությունը Ազգային ժողովում հայտարարություն է տարածել՝ դատապարտելով վերջին օրերի բռնության դեպքերը: ՛՛Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը, – խորապես մտահոգված լինելով վերջին օրերին մեր երկրում մի շարք հայտնի գործիչների նկատմամբ բռնություն կիրառելու անընդունելի երեւույթներով,–ակնկալելով իրավապահ մարմինների օպերատիվ եւ անաչառ գործունեությունը` մեղավորներին հնարավորինս արագ բացահայտելու եւ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար, – ընդգծելով` մեր գործընկեր […]

Պաշտպանության նախարարները այցելել են ռազմական հենակետեր

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ, դեկտեմբերի 16-ին այցելել է բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր: Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները ծանոթացել են մարտական հերթապահության կրման պայմաններին, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի անվտանգության բարձրացման ուղղությամբ իրականացված ինժեներական աշխատանքներին, զինծառայողների մարտական պատրաստականությանն ու բարոյահոգեբանական […]

Բելառուսը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Կոսովոն

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումներին, Բոլոնիայի գործընթացի համատեքստում 2015 թվականին Երևանում կայանալիք նախարարական գագաթաժողովին, ինչպես նաև Էրազմուս+  ծրագրին վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ՀՀ-ում ԵՄ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: […]

Եռյակն ու ՕԵԿ-ը

Այս պահին Ազգային ժողովի չորս խմբակցությունները համատեղ նիստ են անում: Նիստին մասնակցում են երեկվանից նիստը բոյկոտած ՕԵԿ-ը, ԲՀԿ-ը, ՀԱԿ-ը և ”Ժառանգությունը”: ”Ժառանգության” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ նիստից հետո բոլոր հարցերին կպատասխանի:  Ենթադրվում է, որ նիստի ժամանակ պետք է քննարկվի վերջին բռնությունների հետ կապված երկրում ստեղծված իրավիճակը:

Ոստիկանները գրոհել են սրճարանը. կան զոհեր /ֆոտո, վիդեո/

Սիդնեյի ոստիկանությունը գրոհել է ՛՛Lindt՛՛ սրճարանը, որտեղ երկրորդ օրն է, ահաբեկիչները մարդկանց գերի էին վերցրել: Հիշեցնենք, որ իսլամիստները Սիդնեյի սրճարանի աշխատակիցներին ու այցելուներին` մոտ 30 հոգու, գերի էին վերցրել: Ոստիկանները ներխուժել են սրճարան, կրակոցներ արձակել, ինչի արդյունքում մարդկանց գերության մեջ պահող ահաբեկիչները սպանվել են: Նրանց գլխավորը Իրանի 49-ամյա քաղաքացի Մեն Մոնիսն է եղել` Շեյխ Խարոն […]

Թումանյանը ճարտարապետ է, Ռումինիան էլ Հայաստանի հարեւանը /վիդեո/

Քաղծառայության խորհդի պետ Մանվել Բադալյանը իր մտահոգությունը կիսեց լրագրողների հետ: Բադալյանն ուղղակի չի կարող բառեր գտնել պետական պաշտոնի հավակնող երիտասարդների համար, ովքեր չգիտեն՝ Հովհաննես Թումանյանն է բանաստեղծ, թե Ալեքսանդր Թամանյանը: “Ամոթ է: ԲՈՒՀ ավարտած երիտասարդն առնվազն պիտի իմանա իր երկրի վարչատարածքային բաժանման մասին, պիտի իմանա Հայաստանին հարեւան պետությունները: Ասեմ, չզարմանաք, որպես հարեւան երկիր նշում են […]

Ռուստամյանը չհամաձայնեց Վահրամ Բաղդասարյանի հետ

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց, որ երեկ ԱԺ նախագահի կողմից հայտարարություն եղավ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի և մյուսների նկատմամբ իրականացրած բռնությունների հետ կապված: ‘’ՀՀԿ-ը հայտարարում է, որ այդ հայտարարությունը պետք է ընդունել որպես ՀՀԿ խմբակցության հայտարարություն’’,-ասաց նա: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ ամեն մի կուսակցություն իր կողմից […]

Տարոն Մարգարյանը ոչ մի առնչություն չունի

Սույն թվականի դեկտեմբերի 9-ին “ՍՊՍ Սիգարոն” ՍՊԸ-ին պատկանող` Երևանի Մաշտոցի 18/50 հասցեում գտնվող ֆիրմային խանութ են ժամանել մի խումբ անձինք, որոնցից մեկը ներկայացել է քաղաքապետարանի, իսկ մյուսը` Երևանի կենտրոն վարչական շրջանի աշխատակից եւ առանց որեւէ փաստաթուղթ ներկայացնելու` ապօրինաբար ապամոնտաժել են ընկերության անվանմամբ հայերեն և անգլերեն գրառումներով ցուցանակները: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում պատմեց ”ՍՊՍ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի