17 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ոստիկանները գրոհել են սրճարանը. կան զոհեր /ֆոտո, վիդեո/

Սիդնեյի ոստիկանությունը գրոհել է ՛՛Lindt՛՛ սրճարանը, որտեղ երկրորդ օրն է, ահաբեկիչները մարդկանց գերի էին վերցրել:

Հիշեցնենք, որ իսլամիստները Սիդնեյի սրճարանի աշխատակիցներին ու այցելուներին` մոտ 30 հոգու, գերի էին վերցրել:

Ոստիկանները ներխուժել են սրճարան, կրակոցներ արձակել, ինչի արդյունքում մարդկանց գերության մեջ պահող ահաբեկիչները սպանվել են: Նրանց գլխավորը Իրանի 49-ամյա քաղաքացի Մեն Մոնիսն է եղել` Շեյխ Խարոն մականունով, գրում է ՛՛Газета.Ru՛՛-ն:

Պատանդները փախել են, սակայն նրանց մեջ, ինչպես նաեւ ոստիկանների, կան վիրավորներ: Ոչ պաշտոնական տվյալներով` 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Նախ տեղեկություններ կան, որ գերիներից մեկը մահացել է, սակայն այդ տեղեկատվությունը առայժմ չի հաստատվել:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ