17 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2014

Արյունահեղություն. նախկին զինվորականը սպանել է կնոջն ու ազգականներին /ֆոտո/

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի ոստիկանությունը փնտրում է տղամարդուն, ով նախօրեին 6 հոգու է սպանել, մեկին ծանր վիրավորել է: Իրավապահները հայտնում են, որ մարդասպանը նախկին զինվորական, 35-ամյա Բրեդլի Ուիլիամ Սթոունն է, ով անհայտ պատճառներով կրակել եւ սպանել է իր 6 ազգականներին: Մահացածների մեջ է նաեւ նրա կինը, հայտնում է Звезда-ն:  

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն արտահերթ նիստ են հրավիրում

Այսօր Ազգային ժողովի նիստից հետո կայանալու է ևս մեկ արտահերթ նիստ: Նիստը հրավիրում են ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ը: Ըստ ՀՀԿ պատգամավորների` քննարկվելու է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու հետ կապված միջադեպը դատապարտելու հայտարարության տեքստը: Արդեն հավաքվել է անհրաժեշտ քանակի ստորագրությունը: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արդեն ներկայացրեց հայտարարության տեքստը: Այսօր ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանն […]

Գյուղաբնակ ֆերմերներին ծանոթացնում են թայվանական տեխնոլոգիաներին

«Կլիմայի փոփոխության պայմաններում` բարձրարժեք բանջարեղենների արտադրության գործընթացում թայվանական արդի տեխնոլոգիաների կիրառումը` որպես տնտեսության հեռանկարային ճյուղի զարգացման խթան, գյուղաբնակ բնակչության և երիտասարդների ներգրավմամբ». այս խորագրով ծրագրի շրջանակներում հուլիսից «Սուրբ Հեղինե» բարեգործական ՀԿ-ն Տավուշի մարզի 15 գյուղերի ֆերմերներին ծանոթացրեց թայվանական տեխնոլոգիաներին: ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` ՀԵՀ-ի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում 120 ֆերմերներ մասնակցել են տեղեկատվական սեմինար-քննարկումների, որոնց […]

Իսրայելում Հայոց ցեղասպանության մասին պատմող կայք է բացվել

Իսրայելի “Նոյան տապան” Հայկական մշակույթի կենտրոնը կայք է բացել` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Կայքի նպատակն է իսրայելյան հասարակությանը ծանոթացնել այդ մեծ ողբերգության հետ, հայտնում է yerkramas-ը: “Նոյան տապանի” անդամները հույս են հայտնում, որ հասարակության իրազեկումը կարող է անդրադառնալ նաեւ երկրի ղեկավարության տեսակետի վրա` կապված այս հարցի հետ: genocide.org.il երկու լեզվով է` տեղի լեզվով եւ ռուսերենով:

Իշխանափոխությունը կարագանա՞

”Այն, որ ՀՀ-ում պետք է անպայամանորեն լինի իշխանափոխություն, որովհետև  իրապես երկիրը կանգնած է ճգնաժային իրավիճակի առջև բոլոր ոլորտներում, այստեղ երկու կարծիք լինել չի կարող, բայց ես չէի ցանկանա առաջնորդվել որքան վատ, այնքան լավ սկզբունքով, որ ավելի շատ վատ բաներ լինեն, որ արագացնեն իշխանափոխության պրոցեսը”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն` […]

Գռզոն թքած ունի՞

facebook-ի օգտատեր Մեսրոպ Մեսրոպյանը իր տարեգրքում գրառել է. ՛՛Գռզոների բանկը այս պահին արդեն բացահայտ ու վերջնականապես թքած ունի իր բանկում հաշվեհամար ունեցող հաճախորդների շահերի վրա: Զայրույթս այսքան անթաքույց չէր լինի, եթե այդպես վարվեին հանրապետության մյուս բանկերը: Բայց ի տարբերություն բարբուզնակի ծաղիկ ՀայԷկոնոմ բանկի, մյուս բանկերը գոնե որոշակի ֆիքսված քանակի դոլար վաճառում են իրենց հաճախորդներին, իսկ […]

Մայրաքաղաքում ամանորյա միջոցառումները կմեկնարկեն դեկտեմբերի 22-ից

Երևանում ամանորյա ձևավորման լույսերը կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը միացնելու հանդիսավոր արարողությամբ, որով էլ կտրվի մայրաքաղաքի տոնական միջոցառումների մեկնարկը։ Ամանորի օրերին մայրաքաղաքը հագեցած է լինելու տոնական միջոցառումներով. վարչական բոլոր շրջանների կենտրոնական հրապարակներում՝ յուրաքանչյուրում մեկական օր, մինչև հունվարի 31-ը, տոնածառերի մոտ կանցկացվեն տոնական համերգներ ու տարբեր միջոցառումներ։ «Ովքեր կնախընտրեն բացօթյա միջոցառումները, համոզված եմ, կգոհանան. դրանց ճաշակն ու […]

Փակ ֆորմատով /վիդեո/

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ դրամի և դոլարի փոխարժեքի հետ կապված արտահերթ նիստ պետք չէ հրավիրել, այս հարցը պետք է քննարկել, սակայն փակ, առանց տեսախցիկների: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում: Նշենք, որ ոչ իշխանականներն առաջարկում են այս հարցի վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրել, ինչը նիստի ժամանակ առաջարկեց […]

Մի անգամ… Աշոտ Ղազարյանն ԱՄՆ-ում /վիդեո/

Արդեն հեռավոր թվացող 90-ականներ, ինչպես ժողովուրդն է սիրում ասել` մութ և ցուրտ  տարիներ և մարդիկ, ովքեր ստիպում էին ժպտալ, երբ թվում էր, թե դա անելն ուղղակի անհնարին է: Իրավամբ Աշոտ  Ղազարյանն այդ ժպիտը և ծիծաղը պարգևող գլխավոր մեղավորներից մեկն էր: Նրան և նրա հումորը սիրում էին թե մեծերը, թե փոքրերը և հաճախ կրկնում` «Մեր Աշոտը» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի