18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իշխանափոխությունը կարագանա՞

”Այն, որ ՀՀ-ում պետք է անպայամանորեն լինի իշխանափոխություն, որովհետև  իրապես երկիրը կանգնած է ճգնաժային իրավիճակի առջև բոլոր ոլորտներում, այստեղ երկու կարծիք լինել չի կարող, բայց ես չէի ցանկանա առաջնորդվել որքան վատ, այնքան լավ սկզբունքով, որ ավելի շատ վատ բաներ լինեն, որ արագացնեն իշխանափոխության պրոցեսը”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն` ի պատասխան հարցին, թե հնարավոր է երկրում ստեղված իրավիճակը՝ բռնություններ, տնտեսական խնդիրներ, արագացնեն իշխանափոխության գործընթացը:

”Երկրին այնպիսի լրջագույն, համակարգային  ճգնաժամի առջև է կանգնած, որ  այս ամենը բավարար է միանգամայն ձեր նշած իշխանափոխությունն իրականացնել: Ես ցավում եմ, որ դիմում են ահա այսպիսի անվայել, ժողովդավար երկրին ոչ հարիր քայլի, երբ կեղծ հայրենասերներ են հայտնվում` ազդված մոսկովաբնակ ադրբեջանցիների և թուրքերի ագիտացիայից և իրականացնում են հայրենասիրական ակցիաներ: Ծիծաղելի է, այնքան ծիծաղելի է,  որ անպատվաբեր է  նման վարկածներ քննարկելը”,-հավելեց նա:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ իր կարծիքով մինչև հիմա բռնություններով պահել են իշխանությունը, բայց  իշխանափոխության համար բռնության տարբերակը իրենք չեն քննարկում: ”Քանի որ իշխանությունն ինքբ առանձնացված է ժողովրդից, ժողովուրդն ազատ է` իր այդ քվեն որևէ  ուժի տալու հարցում, միակ աղբյուրը իշխանության ժողովուրդն է, և ոչ ոք չի կարող նրա վզին փաթաթել, պարտադրել, որևէ  այլ իշխանություն, քան այն, ինչը ցանկանում է ժողովուրդը”,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ