01 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն արտահերթ նիստ են հրավիրում

Այսօր Ազգային ժողովի նիստից հետո կայանալու է ևս մեկ արտահերթ նիստ: Նիստը հրավիրում են ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ը: Ըստ ՀՀԿ պատգամավորների` քննարկվելու է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու հետ կապված միջադեպը դատապարտելու հայտարարության տեքստը: Արդեն հավաքվել է անհրաժեշտ քանակի ստորագրությունը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արդեն ներկայացրեց հայտարարության տեքստը: Այսօր ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ դա պետք է ընդունել որպես ՀՀԿ խմբակցության կողմից դատապարտող հայտարարություն, ինչի հետ չհամաձայնեց ՀՅԴ խմբակցությունը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ