16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Թումանյանը ճարտարապետ է, Ռումինիան էլ Հայաստանի հարեւանը /վիդեո/

Քաղծառայության խորհդի պետ Մանվել Բադալյանը իր մտահոգությունը կիսեց լրագրողների հետ: Բադալյանն ուղղակի չի կարող բառեր գտնել պետական պաշտոնի հավակնող երիտասարդների համար, ովքեր չգիտեն՝ Հովհաննես Թումանյանն է բանաստեղծ, թե Ալեքսանդր Թամանյանը:

“Ամոթ է: ԲՈՒՀ ավարտած երիտասարդն առնվազն պիտի իմանա իր երկրի վարչատարածքային բաժանման մասին, պիտի իմանա Հայաստանին հարեւան պետությունները: Ասեմ, չզարմանաք, որպես հարեւան երկիր նշում են Ռումինիան: Կամ չգիտեն ով է գրել “Անլռելի զանգակատունը”:

Բադալյանի խոսքով, պարտադիր չէ, որ քաղծառայող դառնան, որպեսզի կարդան հայ ժողովրդի եւ Հայաստանի մասին: Նրա խոսքով՝ անցել են այն ժամանակները, երբ ծանոթով կամ զանգով պաշտոնի էին նշանակվում:

Մանվել Բադալյանն առաջարկ ունի՝ դիտեք տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ