16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ռուստամյանը չհամաձայնեց Վահրամ Բաղդասարյանի հետ

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց, որ երեկ ԱԺ նախագահի կողմից հայտարարություն եղավ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի և մյուսների նկատմամբ իրականացրած բռնությունների հետ կապված: ‘’ՀՀԿ-ը հայտարարում է, որ այդ հայտարարությունը պետք է ընդունել որպես ՀՀԿ խմբակցության հայտարարություն’’,-ասաց նա:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ ամեն մի կուսակցություն իր կողմից կարող է հայտարարություն անել, սակայն նա առաջարկեց միասին աշխատել, թեկուզև որոշ ուժեր չհամաձայնեն, սակայն հայտարարությունն արվի ԱԺ-ի անունից:

Հիշեցնենք, որ վերջին օրերին բռնության են ենթարկվել Արամ Մանուկյանը, ազատամարտիկներ, և երեկ Գալուստ Սահակյանը ներկայացրեց քննադատող հայտարարություն, սակայն ոչ իշխանականներն առաջարկում էին այլ հայտարարությամբ հանդես գալ: Նրանք պահանջում էին արտահերթ կարգով քննարկել փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի հրաժարականի պահանջը:

  

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ