Խաչատրյանի անվան և մյուս փառատոներն ամրապնդում են մեր դիրքը աշխարհի մշակութային քարտեզում. Վիգեն Սարգսյան

Դեկտեմբերի 4-ի երեկոյան մեծ հանդիսավորությամբ փակվեց Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնը։ Համերգին ներկա էին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Համերգն ուղիղ եթերով դիտում էին հարյուրհազարավոր երաժշտասերներ հեղինակավոր euronews.com կայքով։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ 21-րդ դարի բոլոր տեխնիկական հնարքները հնարավորություն են […]