12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Գնաճի վերաբերյալ լսումներ

՛՛Իրականում շատ բարդ իրավիճակ է ստեղծվել, ինչը պայմանավորված է ոչ միայն դոլար/դրամ,ռուբլի/դրամ, այլ  եվրո/դրամ հարաբերակցությամբ՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Ըստ նրա՝ ռուբլու արժեզրկումը բացասաբար է ազդում տրանսֆերների, հետևաբար նաև գների վրա: ՛՛Առօրյա դիտարկումների արդյունքում վերջին օրերում շատ սննդամթերքներ տասը տոկոսով բարձրացել են՛՛,-նկատեց նա:

Պատգամավորի խոսքով՝ այս պատճառով առաջացել են մի շարք հարցեր, օրինակ՝ սա ազդելու է մեր բյուջեի ծախսերի, եկամուտների վրա, թե ոչ: ՛՛Քաղաքացիները, մարդիկ կոնկրետ պատասխաններ են ակնկալում, անհրաժեշտ է Ազգային ժողովում կազմակերպել քննարկումներ, որպեսզի ժողովուրդը լսի պատասխանները՛՛,-առաջարկեց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ