20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ նպատակ ունի. ՛՛Ժառանգությունը՛՛՝ Ծառուկյանին

 ՛՛Եռյակը այսպիսի սկզբունք ունի, որ եթե միասնական միջոցառում պետք է լինի, պետք է քննարկենք ու միասնական համաձայնություն ունենանք, իրենց ցանկությամբ կարող են մասնակցել, կարող են ոչ՛՛,- Henaran.am-ի հարցին՝ արդյոք եռյակի գործընկերները մասնակցելու են ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այսօր հրավիրած քաղաքացիական ժողովին, պատասխանեց խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ եռյակում այս հարցի շուրջ համաձայնություն չունեն, սակայն ինչպես եռյակի յուրաքանյուր ներկայացուցիչ, այնպես էլ առանձին քաղաքացիներ, կարող են մասնակցել ժողովին:

՛՛Բայց եռյակում ընդգրկված քաղաքական ուժերը լիազորված են առանձին-առանձին միջոցառումներ անելու՛՛:

Իսկ երբ է եռյակի առաջիկա հանդիպումը. ՛՛Դեռ չենք պայմանանվորվել՛՛,-ասաց Հակոբյանը: ՛՛Եռյակի գործունեության դադարը ԱԺ-ում լուրջ նախագծերի քննարկմամբ էր պայմանավորված: ՛՛ Պետք է նկատի ուենանլ նաև ամիսը, ջերմաստիճանը, ժողովրդի տրամադրվածությունը՛՛:

Ինչ վերաբերում է նրան, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մտահոգություն էր հայտնել, որ եռյակի հարթակը միացյալ չէ, գաղտնի հարցեր կան. ՛՛Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց այն մասին, ինչ ժողովրդի մեծ մասը զգացել էր, կան որոշակի անհամաձայնություններ և պետք չէ խուսափել այդ մասին հայտարարելուց:

Քանի դեռ եռյակը գործում էր խորհրդարանական ձևաչափով, բավական արդյունավետ ու լուրջ աշխատանք էր տարվում: Եթե եռյակի քաղաքական ուժերից որևէ մեկի ղեկավարը ձգտի, որ տվյալ հանդիպումները եռյակի ֆորմատով չկայանան, ուրեմն այդ ղեկավարը այլ նպատակ է հետապնդում քաղաքական դաշտում: Ես գտնում եմ ու հուսով եմ, որ դա տեխնիկական խնդիր է՛՛,-ԲՀԿ առաջնորդին ակնարկեց ժառանգական պատգամավորը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ