Ի՞նչու են ազատում ՛՛Նաիրիտ՛՛-ի աշխատակիցներին.պարզաբանում
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանն այնսօր կայացած ասուլիսին խոսեց ՛՛Նաիրիտ՛՛ գործարանի աշխատակիցներին կրճատելու մասին՝ նշելով , որ այդ վաղեմի հսկայից մնացել է ընդամենը 2100 աշխատող, և ըստ իրենց հասած տվյալների՝ աշխատատղերում մնալու են ընդամենը 500-ը, 1600 աշխատող ազատվելու է:
՛՛Օրենքում նշված է, որ գործատուն ծանուցագրում պետք է նշվի ազատման օրվա ամսաթվի մասին և նշվի աշխատնքի ազատման հիմքերի և պատճառների մասին: Այդտեղից է գալիս, որ 2100 աշխատողին են միանգամից ծանուցում: Ինչո՞ւ են ազատում բոլորին, որ հետո բոլորին ընդունեն, հիմա չեմ կարող ասել ինչ նպատակ է հետապնդում, բայց սա օրենքի խախտում է՛՛,-նյատեց Փիլիպոսյանը:
Փիլիպոսյանի փոխանցմամբ պետք է ազատվեն միայն այն աշխատողները, որոնց հաստիքներն են կրճատվում:
՛՛Անընդհատ խոսվում է , որ նոր աշախատատեղեր են ստեղծում, բայց եղածն են վերացնում, ինչո՞վ է այս բոլորը պայմանավորված: Ես կասեի վատ կազմակերպված աշխաատնքի պատճառով է: Նաիրիտն աշխատեցնելու դեպքում հանարպետությունը կարող էր իր հույսը դնել Նաիրիտի վրա և բյուջեի կեսի եկամուտը ստանալ ՛՛Նաիրիտ՛՛-ից՚՛՛-ասաց նա:
Խոսելով աշխատավարձի մասին՝ բանախոսը նշեց, որ ՛՛Նաիրիտում՛՛ տարիների աշխատավարձ չեն ստացել, աշախտողների քանակի հաստիքրների կրճատման դեպքում աշխատանքից ազտելու օրը պետք է նրա հետ կատարել վերջնահաշվարկ, սակայն դրա մասին խոսք չկա: