10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 17, 2014

Ստամբուլում փողոց է անվանակոչվելու հայ դերասանի անունով

Թուրքական կինոարվեստում նշանակալի ներդրում ունենալու համար Ստամբուլի փողոցներից մեկը կոչվելու է ականովոր հայ դերասան Նուբար Թերզիյանի անունով, գրում է Ermenihaber.am-ը: Ստամբուլի Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցու հիմնադրամի տնօրենների խորհուրդն արդեն տևական ժամանակ է պայքարում էր Ստամբուլի Բյույուքդերե արվարձանում գտնվող այն փողոցը, որտեղ ապրել է Նուբար Թերզիյանը,  ի պատիվ նրա անվանակոչելու համար: Հիմնադրամի առաջին դիմումը մերժվել էր քաղաքայինիշխանությունների կողմից: Բայց, ըստ թուրքական «Միլլիյեթ» պարբերականի, ի վերջո հաջողվել է դրական պատասխան ստանալ: Մոտ օրերս տեղի կուենա փողոցի անվանակոչման պաշտոնական արարողությունը: Նուբար Թերզիյանը ծնվել է 1911 թվականին Ստամբուլում, մահացել` 1994-ին: Խաղացել է Կոստանդնուպոլսի հայկական թատերախմբերում, իսկ հայկական ներկայացումների վրա սահմանված արգելքից հետո՝ թուրքական թատերախմբերում:  Սկսյալ 1936-ից նկարահանվել է նաև թուրքական […]

Եթե մի քանի օր էլ լինեիք առաջին գծում, մի երկու գիշեր էլ քնեիք բլինդաժներում. Ջհանգիրյանը՝ պատգամավորներին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ողջունում է Կառավարության կողմից ներկայացրած ”Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին” ՀՀ օրենքի նախագիծը: ”Բայց մի դիտողություն ունեմ. եթե պարոն Տերտերյանն ասում է՝ մենք չենք ազատում հարկ վճարելուց, այլ այդ հարկը փոխհատուցում է Կառավարությունը, եթե նույնիսկ ֆորմալ համաձայնվեմ Ձեզ հետ, Դուք փոխում եք հարկ վճարող սուբյեկտին, իսկ դա օրենքով է սահմանված, […]

Օմբուդսմենն ընդունել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն Օմբուդսմենի գրասենյակում ընդունեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին և վերջիններիս ուղեկցող պատգամավոր Արամ Մանուկյանին: Զոհերի հարազատները և Ազգային ժողովի պատգամավորն իրենց խորը մտահոգությունն ու դժգոհությունը հայտնեցին Մարտի 1-ի դեպքերի քննության գործում առաջընթացի բացակայությունից: Նրանք նշեցին, որ վստահություն չունեն իրավական գործընթացի նկատմամբ: Զոհերի ծնողներն Օմբուդսմենին առաջարկեցին շարունակել խնդրի մասին բարձրաձայնել մարդու […]

՛՛Եթե էտ է, մեկ տարի գրեիք էլի՛՛ /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր Ազգային ժողովում ՛՛Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին՛՛ օրինագծի քննարկման ժամանակ նկատեց, որ սրանով կառավարությունն իրագործում է տնտեսական նոր քաղաքականությունը: ՛՛Նախատեսվում է մոտ մեկ միլիարդ հարկային ծախս՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ այդ գումարներով հնարավորություն է տրվում սահմանամերձ համայնքի բնակիչներին ավելի ապահով ու բարեկեցիկ կյանք ունենալ: Այս նախագիծն, ըստ նրա, փաստում […]

Շնորհավորել է

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Ռոբերտ Ամիրխանյանիծննդյան օրվա առթիվ ՛՛Հարգելի պարոն Ամիրխանյան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Տարիներ շարունակ Ձեր հեղինակած երգերի ու երաժշտության շնորհիվ ունկնդիրը հոգեհարազատ կապի մեջ է հայի ու Հայաստանի, հոգու եւ սրտի հետ՝ ՛՛Երազ իմ երկիր՛՛-ը տեսնելով ՛՛Հայի աչքեր՛՛-ով, սիրո ուժը զգալով ՛՛Այնպես ուզում եմ՛՛, ՛՛Կարմիր ծաղիկ մը գարունի՛՛ եւ մյուս […]

Ռուբլու արժեզրկումը լրջորեն ազդել է խմիչքների արտահանման վրա

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ խաղողի մթերումներն արդեն ավարտվել են, իսկ գինու արտադրությունն այս տարի նվազել է շուրջ 9 տոկոսով: Իսկ ահա խաղողի մթերման պարագայում, ըստ նրա, 10 տոկոս աճ է գրանցվել: “Այս տարի արտահանվել է 1 միլիոն 300 լիտր գինի: Այս ոլորտում, նախորդ տարվա համեմատ, […]

Թող հասարակությունը որոշի՝ հիասթափությունն ինչքան է. Ռուստամյանը՝ եռյակից

“Միշտ ճնշումներ են ստիպում պահանջները կատարել, քաղաքական պրոցեսն այդ տրամաբանությամբ զարգանալով է հասել այստեղ: Նույն քառյակն էլ ըստ էության ձևավորվեց հենց այդ պատճառով, որովհետև իշխանությունները կոշտ պահվածք էին որդեգրել, ինչը ստիպեց մոբիլիզացնել մյուս կողմին: Ոչ իշխանական քաղաքական ուժերը եթե նույն տրամաբանությամբ շարունակվեն, ես կարծում եմ, այդ պատրանքները կցրվեն”,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց […]

Մի փոքրիկ Հայաստան Պրահայում. հայ նկարիչների ցուցահանդես

Նոյեմբերի 12-ին Չեխիայի արտաքին գործերի նախարարության առանձնացված ստորաբաժանում հանդիսացող ՛՛Պրահայի չեխական կենտրոններ՛՛ գործակալության սրահում Հայաստանի և Չեխիայի մշակույթի նախարարների մասնակցությամբ և Չեխիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո բացվեց Չեխիայի 19 հայ նկարիչների և քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը։ Հանդիսավոր արարողությունը բացեց ՛՛Պրահայի չեխական կենտրոններ՛՛ գործակալության գլխավոր տնօրեն Վիլմա Անիժովան։ Այնուհետև ելույթներ ունեցան ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Չեխիայի […]

ՀՀԿ պատգամավորի կոչը ՛՛ՀայՌուսգազարդին՛՛ ու ՛՛Էլցանցերին՛՛

”Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին՛՛ ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ասաց, որ Կառավարության նախաձեռնությունը՝ մասամբ փոխհատուցել սահմանամերձ համայնքների բնակչության սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները պետբյուջեից, սոցիալական գործունեությանն է վերաբերում: ՛՛Սոցիալական գործընկերության տեսակետից տրամաբանական կլիներ, որ կառավարությունը բանակացություններ վարեր Հառուսգազարդ, Հայաստանի էլեկտրոցանցեր ընկերությունների հետ, որ այս ընկերությունները, որոնք գոնե հասարակական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի