10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 17, 2014

Փոխհատուցումն անձամբ բնակչին չի տրվելու

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը ՛՛Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին՛՛ ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հետաքրքրվեց, թե Կառավարության կողմից փոխհատուցումը տրվելո՞ւ է անձամբ սահմանամերձի բնակչին, թե՞ ծառայությունները մատուցող ընկերություններին: Նա նաև հարցրեց, թե ինչու հրապարակային չեն դարձնում փոխհատուցումների չափը:  Տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը համաձայնեց, որ իսկապես պետք է հրապարակային լինի փոխհատուցման չափը.՛՛Անկասկած, […]

Փաշինյանն ուրախ է

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ արտահերթ նիստին գոհունակութուն հայտնեց կառավարության կողմից ներկայացված  ՛՛Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին՛՛ օրենքի նախագծի առնչությամբ: Պատգամավորը հարցրեց, թե ինչպես են ընտրվել Կառավարության սահմանած աջակցության չափաքանակները: Նախագծի հիմնական զեկուցող, Տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը առանձնակի շնորհակալություն հայտնեց Փաշինյանին նախագծի աշխատանքային խմբի հետ քննարկմանն ակտիվ մասնակցելու համար եւ նշեց […]

Քնած հային կացնահարած Ռամիլ Սաֆարովը խոսել է հայկական ուղղաթիռի պայթեցման մասին /լրացված/վիդեո/

“Ադրբեջանական haqqin.az կայքում կարդում եմ մի լկտի հոդված “Сегодня – ՛՛Иглой» по вертолёту, а завтра – ՛՛Смерчем՛՛ по городам и сёлам!” վերնագրով: Բնականաբար վարժ եմ սրանց զառացանքները լսելուն, բայց այս հոդվածից հետո կրկին մտքումս սևեռվեց Գարեգին Նժդեհի հայտնի վճռակը. ՛՛Թշնամուն մի հանցանք ներել` նշանակում է նորե՛րն արտոնել՛՛: Սրանք միայն ուժի լեզուն են հասկանում, հետևաբար օր […]

Սահմանամերձ համանքի գազից զրկված բնակիչներին փայտ կտրվի

՛՛Շատ գովելի է, որ վերջապես անդրադարձ եղավ, ու վերջապես օրենսդրական հիմքեր են ստեղծվում՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին՛՛ ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա հիշեցրեց, որ 2001-03 թթ օրենք է եղել սահմանամերձ համայնքների մասին և հարցրեց հիմնական զեկուցող Վաչե Տերտերյանին, թե ինչու չի դիտարկվել այս հարցը օրենքի […]

Պետք է ամեն ինչ անենք, որ Ծառուկյանն իմ օրին չհասնի. Տիգրան Կարապետյան

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասաց, թե ինքը կարծում էր, որ եռյակը միայն խորհրդարանական ուժերից է կազմված, որ նրանք չեն ցանկանում, որ արտախորհրդարանական ուժերը միանան իրենց, սակայն պարզվում է` դա այդպես չէ: “Ի զարմանս ինձ՝ մեկնած ձեռքս ընդունեցին”,- ասաց ԺԿ նախագահը` նշելով, որ Եռյակի հաջորդ հանրահավաքին ինքը եւս կլինի հարթակին: Տիգրան […]

Շնորհավորել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ: ՛՛Մեծ է Ձեր ավանդը հայ գրականագիտության և գրական քննադատության զարգացման գործում: Ձեր գիտական ուսումնասիրություններն ու հոդվածները հատկապես հայ նորագույն գրականության ուսումնասիրման ասպարեզում նշանակալի են և մեր գրական գործընթացի մասն են կազմում: Բարձր ենք գնահատում նաև Ձեր մանկավարժական և […]

Երեխայի նման, հենց պատժում ես` փախչում են. հոգեբան

Հոգեբան Սամվել Խուդոյանը կարծում է, որ տարբեր ազգերի մոտ տարբեր են բարոյական զարգացման աստիճանները: Ադրբեջանն օրինակ՝ գտնվում է բավականին ցածր մակարդակում: ”Եթե նրանց պատժում ես, նրանք հետ են փախչում, դա ըստ Քոբերգի բարոյականության զարգացման ամենացածր աստիճանն է, որը բնորոշ է մինչև յոթ տարեկան երեխաներին: Նրանց հասարակության մի մասը անգամ անտարբեր է: Նրանց նախագահը մեդալ է […]

Սահմանամերձ համայնքի բնակիչների կոմունալ ծախսերը մասամբ կփոխհատուցվեն. քննարկում է ԱԺ-ն

Ազգային ժողովում քննարկվում է ՛՛Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին՛՛ ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը՝ Տարածքային կառավարման և փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Տերտերյանն ասաց, որ օրենքով նախատեսվում է սահմանամերձ համայնքների բնակչության սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցել պետբյուջեի միջոցներից։  Փոխհատուցման ենթակա ծավալները և փոխհատուցման կարգը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է կառավարությունը: Նախագծի հաջորդ […]

Ադրբեջանի սադրիչ գործողությունները չեն մնալու անպատասխան. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։  Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:  Անդրադառնալով վերջերս ուսումնավարժական թռիչք իրականացնող Պաշտպանության բանակի ուղղաթիռը խոցելու միջադեպին` Նախագահն Ադրբեջանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի