10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 17, 2014

Շաբաթը նվիրել են ուսանողներին /ֆոտո/

Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, Երևանի քաղաքապետարանը և կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը կազմակերպել էին ՛՛Երաժշտությունն անիվների վրա՛՛ տոնական միջոցառումը։ Կոնսերվատորիայի երաժիշտ ուսանողները, երգիչ-երգչուհիները ավտոբուսով շրջեցին Երևանի բուհերի տարածքով՝ շնորհավորելով ուսանողությանը միջազգային տոնի առթիվ, քաղաքում ստեղծելով տոնական տրամադրություն։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ երիտասարդներին նվիրել են […]

Պատգամավորը պահանջում է ասել, թե որքան է կառավարությունը փոխհատուցելու

ԱԺ ՀԱԿ խմակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, որ ՛՛Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին՛՛ օրենքի նախագիծը կարժանանա բոլոր խմբակցությունների հավանությանը: ՛՛Կրկին պիտի բարձրացնեմ չափի հարցը: Եթե սա լիներ կառավարության որոշման նախագիծ, շատ լավ կլիներ, և մենք ստիպված չէինք լինի բարձրացնել չափի հարցը` հատկապես, երբ խոսք է գնում հարկերից ազատելու մասին: Մենք քվեարկելու ենք և ազատենք […]

Հեծանիվը միայն փոխադրամիջոց չէ

Առաջին անգամ Հայաստանում էր դաուհիլլի  վարպետ, լեռնային էքստրեմալ հեծանվասպորտի բազմակի չեմպիոն, հեծանվասպորտի լեգենդ սլովակՖիլիպ Պոլկը: Նա ապացուցեց, որ հեծանիվը միայն փոխադրամիջոց չէ: Դաունհիլլը (downhill -վայրէջք բլուրից) կամ արագ վայրէջքը լեռնային հեծանվասպորտի էքստրեմալ տեսակ է, որը ենթադրում է մրցուղու հաղթահարում որոշակի  ժամանակահատվածում: Դաունհիլլին բնորոշ մրցուղին բաղկացած է տարբեր հատվածներից՝ զառիթափ վայրէջքներ, կտրուկ շրջադարձներ, անհարթություններ՝ լի փոսերով ու բլրակներով, ինչես նաև այլ խոչընդոտներ: Մրցուղու վրա հեծանվորդը սլանում է միջինը մոտ 25 կմ/ժ արագությամբ: Դաունհիլլը աշխարհի ամենատեսարժան սպորտաձևերից մեկն է: Ֆիլիպի այցի նպատակը Red Bull Local Hero մրցավազքին […]

Արմեն Աշոտյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ ուսանողներին

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ ուսանողներին՝ Ուսանողների համաշխարհային օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է.  ՛՛Սիրելի’ ուսանողներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Նոյեմբերի 17-ը ողջ աշխարհում նշվում է որպես Ուսանողների համաշխարհային օր:  Աշխարհի բոլոր պետություններում ուսանողներն ակտիվ ներգրավված են ներքին և արտաքին հիմնախնդիրների լուծմանը միտված գործընթացներում: Մրցունակ գիտելիքներով […]

Հացադուլ է սկսում

Այս պահին, 17-ը նոյեմբերի, ժամը 13:45, ես հացադուլ եմ սկսում ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի առջև ի նշան բողոքի Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտման ու մեր երեք սպանված օդաչուների դիերի հետ վերադարձման:Սա միայն ՊՆ-ի անելիքը չէ: Ժողովուրդ, երբ մենք տաք-տաք ֆեյսբուքներում ստատուս ենք գրում, կամ մեր ամենօրը վայելում, դա մեր զինվորների շնորհիվ է, դա նրանց օրուգիշեր […]

Պուտինը քնելու գնաց, Օբաման Ռուսաստանն ու Էբոլան հավասարաչափ որակեց /վիդեո/

Ավստրալիայում G20 համաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում աշխարհի համար վտանգ են ներկայացնում, եւ Ամերիկան գլխավորում է այդ վտանգի դեմ պայքարն այնպես, ինչպես էբոլայի վտանգի դեմ է պայքարում, հայտնում է rt-ն: Հետաքրքրական է, որ Ամերիկայի նախագահն առաջին անգամ չէ, որ Ռուսաստանն ու էբոլան նույն հարթակի վրա է կանգնեցնում: Այս […]

Ողբերգական սելֆի

Լեհ զբոսաշրջուհի Սիլվիա Ռայխելը իսպանական Սեվիլյայի կամուրջին փորձել է սելֆի անել, սակայն պատահաբար վայր է ընկել ու մահացել, հաղորդում է Лента.Ру-ն: Նախնական տվյալներով՝ 23-ամյա աղջիկը որոշլ է գիշերով լուսանկարվել Պուենտե Դե Իսաբել կամուրջի ծայրին, սակայն կորցրել է հավասարակշռությունն ու վայր է ընկել: Աղջիկը վայր է ընկել 4 մետր բարձրությունից եւ գլուխը հարվածել կամուրջի քարե պատնեշին: […]

”Չպետք է սպասեինք, որ Սահմանադրական դատարանը Հունան Ավետիսյանի նման կրծքով փակեր այդ Եվրասիական գնդացիրը”

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական չճանաչեց ՀՀ նախագահի կողմից ստորագրված Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը: Այս որոշումը միանշանակ չընդունվեց հանրության որոշ ներկայացուցիչների կողմից: Այս մասին, այսօր, լրագրողների հետ հանդիպմանը քաղաքական և իրավական հիմքերով տեսակետներ հայտնեցին`ԵՊՀ   Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանը և ‘’Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի’’ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: ‘’Նոյեմբերի 14-ին 15րոպեանոց նիստի արդյունքում մենք […]

Սա արդեն ծանր դեպք է

Մի քանի բարի խորհուրդ Գագիկ Ծառուկյանին Նախ, եռյակի ուժեր ջան, 15-20 հազար մարդու ներկայությունը հրապարակում դեռ համաժողովրդական շարժում չէ: Համաժողովրդական էր, օրինակ 88-ի շարժումը, որին մասնակցում էինք ազգովի: Երկրորդ՝ մարդ-կուսակցությունների քանակը դեռ ոչինչ չի նշանակում: Մեր թաղի լավ տղերքից մեկը շատ ավելի մարդ կարող է հավաքել, քան էդ կուսակցությունները միասին: Երկրորդ դիտարկամանս հետ կապված մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի