Պուտինը քնելու գնաց, Օբաման Ռուսաստանն ու Էբոլան հավասարաչափ որակեց /վիդեո/
Ավստրալիայում G20 համաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում աշխարհի համար վտանգ են ներկայացնում, եւ Ամերիկան գլխավորում է այդ վտանգի դեմ պայքարն այնպես, ինչպես էբոլայի վտանգի դեմ է պայքարում, հայտնում է rt-ն:
Հետաքրքրական է, որ Ամերիկայի նախագահն առաջին անգամ չէ, որ Ռուսաստանն ու էբոլան նույն հարթակի վրա է կանգնեցնում: Այս տարվա սեպտեմբերին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, թվարկելով աշխարհին սպառնացող վտանգները` Օբաման առաջին տեղում դասել էր Էբոլան, երկրորդը` Ռուսաստանը:
Օբամայի այս հայտարարությունը խիստ զարմացրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
“Ես չհասկացա` նա լուրջ էր խոսում, թե ոչ”,- անդրադառնալով Օբամայի ելույթին` ասել է Լավրովը:
Հիշեցնենք, լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլ. Պուտինը չի մասնակցել աշխատանքային նախաճաշին: Նա հայտարարել է, որ գագաթաժողովն անցել է ՛՛բարիդրացիական եւ գործնական՛՛ մթնոլորտում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նա Բրիսբենը ժամանակից շուտ լքելու իր որոշումը բացատրել է ծանրաբեռնված գրաֆիկով եւ մի փոքր քնելու անհրաժեշտությամբ: