16 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Շաբաթը նվիրել են ուսանողներին /ֆոտո/

Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, Երևանի քաղաքապետարանը և կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը կազմակերպել էին ՛՛Երաժշտությունն անիվների վրա՛՛ տոնական միջոցառումը։ Կոնսերվատորիայի երաժիշտ ուսանողները, երգիչ-երգչուհիները ավտոբուսով շրջեցին Երևանի բուհերի տարածքով՝ շնորհավորելով ուսանողությանը միջազգային տոնի առթիվ, քաղաքում ստեղծելով տոնական տրամադրություն։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ երիտասարդներին նվիրել են մեկշաբաթյա միջոցառումներ՝ այդպիսով փորձելով մի քիչ թեթևացնել ուսանողների կրթական պրոցեսը։ Նա, շնորհավորելով երիտասարդներին Ուսանողների միջազգային օրվա առթիվ, մաղթեց նրանց լավագույնս օգտագործել սովորելու, գիտելիք կուտակելու տարիները, քանի որ այսօր ստացած լավ կրթությունը բարեկեցիկ ապագայի գրավականն են։

Կոնսերվատորիայի ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Բեկյանը նշեց, որ բուհերում ներկայացվող երգացանկն ընտրել են հենց կոնսերվատորիայի ուսանողները։ Կատարում են և՜ հայկական, և՜ արտասահմանյան էստրադայի ստեղծագործություններ, հայկական ժողովրդական համարներ։  

Երիտասարդները եղան Երևանի պետական կոնսերվատորիայում, Երևանի պետական համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական, Հայաստանի ազգային ագրարային, Ճարտարագիտական, Ճարտարապետության և շինարարության, Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարաններում։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ