10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 17, 2014

Ինչո՞ւ չի պատժում. իսլամիստ ծայրահեղականների մեջ կա մոտ 3 հազար ադրբեջանցի

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին հայկական ուղղաթիռի խոցման միջադեպը շատ ցավալի է որակում: Նրա խոսքով՝ գործ ունենք դավադիր հարևանի հետ և միշտ պետք է պատրաստ լինենլնման սադրանքների:  ” Վախենում եմ, որ Ադրբեջանը ամբողջովին ընկնի իսլամիստ ծայարհեղականների ազդեցության տակ: Դա մեզ պարտադրում է լրջորեն պատրաստվել: Իսլամիստ ծայրահեղականների մեջ արդեն իսկ կան մոտ երեք հազար […]

Գրոհայինները գլխատել են 26-ամյա ամերիկացուն /ֆոտո, վիդեո/

 “Իսլամական հանրապետություն” ահաբեկչական գրոհայինները հերթական գերուն են գլխատել, այս անգամ զոհը ամերիկացի 26-ամյա Փիթեր Կեսինգն է, հայտնում է Интефакс-ը: Կեսինգը արդեն երրորդ ամերիկացին է, ում մահապատժի են ենթարկում գրոհայինները: Հայտնի է, որ Կեսինգը զինծառայող էր, ով Լիբիա էր գնացել` հումանիտար օգնություն հասցնելու եւ 2013-ին գերի էր ընկել:    Սպիտակ տունն արդեն հայտարարություն է տարածել` Կեսինգի […]

Ալիևը փորձում է հայրենասիրական դոզա տալ սեփական ժողովրդին. Լեռնիկ Ալեքսանյան

”Միջազգային հանրությունը ոչ ադեկվատ գնահատական տվեց, քանի որ տեղի ունեցածը շատ ավելի ցնցող էր ու ակնհայտ զինադադարի խախտում էր: Միջազգային կառույցների պատասխանատուները ավելի շատ խնդիր ունեին դիվանագիտական գնահատական տալու”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լարվածությանը և հայկական ուղղաթիռի պայթեցման միջադեպին՝ կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Պատգամավորի խոսքով՝ դեռևս չճշտված հարցեր […]

Ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ավտոճանապարհներին մառախուղ է: Մեղրու տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Շփման գծի դիտարկում կանցկացվի

Նոյեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև […]

”Նրանց ուժը չի պատելու Մեհրիբանների վրա … ” /վիդեո/

Հետախույզ վետերանների միության անդամ Արթուր Բունիաթյանն ասում է, որ զենքը պետք է օգտագործել, ոչ թե ցուցադրել թշնամուն: ՛՛Միջազգային հանրություններն ընդամենը դատապարտում են խոսքերով և աթոռների վրա նստած՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: ՛՛Նրանց ուժի չի պատելու Մեհրիբանների վրա: Միայն հայի ուժը կպատի թուրքի վրա՛՛,-նկատեց : Նույն միության նախագահ Սուրեն Կարապետյանն էլ միջազգային կառույցներին հարցնում է՝ ինչպես […]

Ջերմաստիճանը կնվազի մի քանի աստիճանով

Նոյեմբերի 17-ին ՀՀ շրջանների զգալի մասում, 18-19-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 20-21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` արևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 4-5, 19-ի գիշերը` 2-3 աստիճանով: Երևանում նոյեմբերի 15-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-17-ին սպասվում են տեղումներ, 18-19-ին էական տեղումներ չեն սպասում:

Ադանայի ներկայիս զբոսայգին նախկին հայկական գերեզմանոց է եղել /ֆոտո/

Թուրքիայի Ադանա քաղաքի /Կիլիկիա/ Ինոնյուի անվան այգում գազի խողովակների անցկացման համար փորված փոսում մարդու ոսկրաբեկորներ են հայտնաբերվել, գրում է Ermenihaber.am-ը: Տեսնելով ոսկորները՝ բանվորները դադարեցրել են աշխատանքը՝ լուր տալով ոստիկանությանը: Թուրքական “Ադանահաբեր” լրատվական կայքի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած ոստիկանները փոսի միջից հանել են 2 գանգ, 1 ծնոտոսկր և բազմաթիվ այլ ոսկորներ, որոնք ուղարկվել են փորձաքննության: Պարզվել […]

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: «Ձեր հարուստ և ինքնատիպ ստեղծագործական ժառանգությունը վաղուց արդեն հայ երաժշտարվեստի գանձարանի մասն է կազմում: Ձեր երաժշտությունը, մասնավորապես՝ երգերը, լայն և արժանի ժողովրդականություն են բերել Ձեզ: Դուք այն երջանիկներից եք, ում երգերը մեր ժողովրդի մի քանի սերունդների շուրթերին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի