18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ադանայի ներկայիս զբոսայգին նախկին հայկական գերեզմանոց է եղել /ֆոտո/

Թուրքիայի Ադանա քաղաքի /Կիլիկիա/ Ինոնյուի անվան այգում գազի խողովակների անցկացման համար փորված փոսում մարդու ոսկրաբեկորներ են հայտնաբերվել, գրում է Ermenihaber.am-ը:

Տեսնելով ոսկորները՝ բանվորները դադարեցրել են աշխատանքը՝ լուր տալով ոստիկանությանը: Թուրքական “Ադանահաբեր” լրատվական կայքի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած ոստիկանները փոսի միջից հանել են 2 գանգ, 1 ծնոտոսկր և բազմաթիվ այլ ոսկորներ, որոնք ուղարկվել են փորձաքննության:

Պարզվել է, որ այդտեղ 100-150 տարի առաջ եղել է հայկական գերեզմանոց: 1960-ականներին հայկական գերեզմանոցը քանդվել է և դրա տեղում հիմնվել զբոսայգի ու կոչվել Թուրքիայի Հանրապետության 2-րդ նախագահ Իսմեթ Ինոնյուի անունով:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ