26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ալիևը փորձում է հայրենասիրական դոզա տալ սեփական ժողովրդին. Լեռնիկ Ալեքսանյան

”Միջազգային հանրությունը ոչ ադեկվատ գնահատական տվեց, քանի որ տեղի ունեցածը շատ ավելի ցնցող էր ու ակնհայտ զինադադարի խախտում էր: Միջազգային կառույցների պատասխանատուները ավելի շատ խնդիր ունեին դիվանագիտական գնահատական տալու”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լարվածությանը և հայկական ուղղաթիռի պայթեցման միջադեպին՝ կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Պատգամավորի խոսքով՝ դեռևս չճշտված հարցեր կան. ՛՛ամեն բան պարզ կդառնա միայն սկսված հետաքննության ավարտից հետո՛՛ :

Շրջանառվող լուրերի համաձայն ռազմական վարժանքները եղել են ոչ օրինաչափ և նաև դա կարող է պատճառ հանդիսանալ` ադրբեջանի կողմից մեր ուղղաթիռի գնդակոծմանը հարցին՝ Ալեքսանյանը պատասխանեց.

”Ես իմ ստացած ինֆորմացիայից ելնելով՝ ասեմ, որ չկա նման ինֆորմացիա, որ զինվորական սխալներ են եղել: Կարծում եմ հետաքննությունից հետո ամեն բան պարզ կդառնա: Իմ տեղեկատվության համաձայն՝ ուղղաթիռը ընթացել է չեզոք գոտով”:

Ադրբեջանի հերթական  ոտնձգությունը կարող է ազդարարել նախապատերազմական փուլ՝ այս տեսակետին պատգամավորը լուրջ չի վերաբերվում. ”Ես սա պայմանավորում եմ ընդհանուր մեթոդիկայով:

Ալիևն իր ժողովրդի հետ խնդիր ունի և փորձում է այդ խնդիրները լուծել հայրենասիրական ինչ-որ դոզայով, կամ իր շուրջը այդ պատրվակով մարդիկ հավաքելով”: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ