Փոխհատուցումն անձամբ բնակչին չի տրվելու
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը ՛՛Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին՛՛ ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հետաքրքրվեց, թե Կառավարության կողմից փոխհատուցումը տրվելո՞ւ է անձամբ սահմանամերձի բնակչին, թե՞ ծառայությունները մատուցող ընկերություններին: Նա նաև հարցրեց, թե ինչու հրապարակային չեն դարձնում փոխհատուցումների չափը:
Տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը համաձայնեց, որ իսկապես պետք է հրապարակային լինի փոխհատուցման չափը.
՛՛Անկասկած, երբ Կառավարությունը կսահմանի կարգերը, դրանք կունենան թվային արտահայտություններ, հրապարակային կարող են լինել, դրանք վարչական թվեր են, և որևէ կասկածի տեղիք չեն տալիս՛՛:
Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, ապա նա նշե.
՛՛Հարկատեսակների հարկերը կվճարվեն համայնքային բյուջե, էլեկտրանէներգիայի, ոռոգման ջրի, գազի գումարները կփոխհատուցվեն ծառայությունները մատակարող ընկերություններին՛՛:
Խոսրով Հարությունյանն արձագանքեց, որ եթե փոխհատուցումը հասցեական լիներ, ապա ավելի շոշափելի կլիներ: Վաչե Տերտերյանն էլ համաձայնեց, որ հասցեական փոխհատուցումն իր առավելությունն ունի, բայց այս դեպքում կառավարությունը խրախուսում է էլեկտրաէնաներգիայի, գազի սպառումը, որն էլ կբերի բարեկեցության որոշակի աճին: Հիշեցնենք, որ նախագիծը կարգավորում է Կառավարության հաստատած 31 սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը: