Պետք է ամեն ինչ անենք, որ Ծառուկյանն իմ օրին չհասնի. Տիգրան Կարապետյան
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասաց, թե ինքը կարծում էր, որ եռյակը միայն խորհրդարանական ուժերից է կազմված, որ նրանք չեն ցանկանում, որ արտախորհրդարանական ուժերը միանան իրենց, սակայն պարզվում է` դա այդպես չէ:
“Ի զարմանս ինձ՝ մեկնած ձեռքս ընդունեցին”,- ասաց ԺԿ նախագահը` նշելով, որ Եռյակի հաջորդ հանրահավաքին ինքը եւս կլինի հարթակին:
Տիգրան Կարապետյանը թեեւ չի հանդիպել եռյակի առաջնորդերի հետ, սակայն ՛՛Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել, որ մեկնած ձեռքն ընդունում են՛՛:
Խոսելով եռյակի հետ ունեցած իր հակասություններից` Կարապետյանն ասաց, թե ՛՛մենք ապրում ենք Հայաստանում՛՛, թե չպառակտվելու համար պետք է հանդուրժող լինել:
“Եռյակի մեջ էլ հակասություններ կան, սակայն դա չի նշանակում, որ պայքար չի լինելու: Պայքար լինելու է, քանի որ մենք ցանկանում ենք մի բան՝ արդար երկրում ապրել”,- Կարապետյանը հավելեց, որ համաժողովրդական այս շարժմանը միանում է, որ ժողովրդի հավատն ավելանա:
“Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունները մինուսով են աշխատում, նա միայն դրսից է գումար աշխատում, այստեղ կամ ձեռքից տանում են, կամ դժվարություն են առաջացնում, մենք պետք է ամեն ինչ անենք, որ իմ օրին չհասնի”,-հայտարարեց ժամանակին ՛՛ԱԼՄ՛՛ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը :