13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ստամբուլում փողոց է անվանակոչվելու հայ դերասանի անունով

Թուրքական կինոարվեստում նշանակալի ներդրում ունենալու համար Ստամբուլի փողոցներից մեկը կոչվելու է ականովոր հայ դերասան Նուբար Թերզիյանի անունով, գրում է Ermenihaber.am-ը: Ստամբուլի Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցու հիմնադրամի տնօրենների խորհուրդն արդեն տևական ժամանակ է պայքարում էր Ստամբուլի Բյույուքդերե արվարձանում գտնվող այն փողոցը, որտեղ ապրել է Նուբար Թերզիյանը,  ի պատիվ նրա անվանակոչելու համար:

Հիմնադրամի առաջին դիմումը մերժվել էր քաղաքայինիշխանությունների կողմից: Բայց, ըստ թուրքական «Միլլիյեթ» պարբերականի, ի վերջո հաջողվել է դրական պատասխան ստանալ: Մոտ օրերս տեղի կուենա փողոցի անվանակոչման պաշտոնական արարողությունը:

Նուբար Թերզիյանը ծնվել է 1911 թվականին Ստամբուլում, մահացել` 1994-ին: Խաղացել է Կոստանդնուպոլսի հայկական թատերախմբերում, իսկ հայկական ներկայացումների վրա սահմանված արգելքից հետո՝ թուրքական թատերախմբերում:  Սկսյալ 1936-ից նկարահանվել է նաև թուրքական արտադրության ֆիլմերում:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ