07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թող հասարակությունը որոշի՝ հիասթափությունն ինչքան է. Ռուստամյանը՝ եռյակից

“Միշտ ճնշումներ են ստիպում պահանջները կատարել, քաղաքական պրոցեսն այդ տրամաբանությամբ զարգանալով է հասել այստեղ: Նույն քառյակն էլ ըստ էության ձևավորվեց հենց այդ պատճառով, որովհետև իշխանությունները կոշտ պահվածք էին որդեգրել, ինչը ստիպեց մոբիլիզացնել մյուս կողմին:

Ոչ իշխանական քաղաքական ուժերը եթե նույն տրամաբանությամբ շարունակվեն, ես կարծում եմ, այդ պատրանքները կցրվեն”,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով 12 կետերի կատարումը վերանայելու նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից և եռյակի գործելաոճից:

Դիտարկմանը, թե ՀՅԴ պահվածքը փաստում է այն մասին, որ ՛՛Դաշնակցությունն՛՛ իշխանությունների վրա ճնշում գործադրելու հարցում մասնակցություն չունի, Ռուսատամյանը հարցով արձագանքեց.

“Ինչ-որ քաղաքական օրակարգ այսօր ձևավորվե՞լ է, որտեղ ՛՛Դաշնակցությունը՛՛ չկա: Մենք քաղաքական օրակարգերի և հետևողական քայլերի ձևավորմանն ունեցել ենք ամենաանմիջական մասնակցությունը:

Մենք իմիտացիաների կողմնակից երբեք չենք եղել: Նույն եռյակին հաղոջողություն ենք մաղթել, որ երկու բանից զերծ պահեն մեր ժողովրդին՝ արյունահեղությունից և հիասթափությունից: Էդ արանքում մենք կանենք ամեն ինչ իրար հետ, դա էլ անում է ՛՛Դաշնակցությունը՛՛: Մեր քայլերն ուղղած են կայուն ու լուրջ զարգացում ապահովելուն”:

Արմեն Ռուստամյանն ընդգծեց՝  հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո եռյակի հարցում անորոշությունները մնացել էին: “Ես չեմ կարծում, որ 24-ի հանրահավաքն այդ անորոշությունները ցրեց: Մի բան փաստ է, և լավ է, որ արյունահեղություն չի եղել:

Հիասթափությունն ինչքանով է, դա թող հասարակությունն ինքը որոշի: Բոլոր այն հարցերը, որոնք այսօր հասարակությանը հուզում են, ես չեմ տեսնում, որ ամսի 24-ից հետո բավարարված են: Բայց ես չեմ համարում, որ սա ձախողում է կամ փակուղի մտած վիճակ, քաղաքական գործընթացն այդպիսին է, ամեն ինչ միանգամից տեղի չի ունենում:

Հասարակությունը պետք է սովորի երկարատև պայքարի, բայց նաև պետք է հասկանա՝ այդ պայքարի քայլերն իրական են, ուր են տանում, այս խնդիրները, որոնք դրված են, դրանց համապատասխան լուծումներ առաջարկվում են, թե՞ ոչ”,- ասաց նա:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ