09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 18, 2014

Լևոն Տեր Պետրոսյանը փորձում է փրկել….

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Հայազն՛՛ կուսակցության անդամ Արմեն Աղայանը խոսեց ներքաղաքական թեմաներով: Անդրադառանլով սահմանադրական փոփոխություններին Աղայանը կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է սահմանադրական բարեփոխումների միջոցով վերարտադրվել կամ իշխանությունը փոխանցել իր մարդկանց, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, կարծես, փորձում է փրկել իր կողմից ժողովրդի վզին փաթաթված Սահմանադրությունը: ՛՛Իշխանափոխությունն այսօր առաջնային խնդիր է, իսկ դրա իրականացման համար […]

Զգոն են պահում իշխանություններին

՛՛Եթե Սահմանադրություն չխախտելու մասին խոսք է գնում, ուրեմն նրանք պատրաստվում են հերթական ընտրություններին, բայց հիմա որ կազմակերպում են, ուզում են միշտ իրենց մասին հիշեցնել, ավելի զգոն պահեն իշխանություններին՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու մանկավարժական ինստիտուտի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ ի պատասխան հարցին՝ եթե արտահերթ ընտրությունների չեն պատրաստվում եռյակի ուժերը, ապա մի քիչ վաղ չէ՞ նման հանրահավաքներ […]

Վարդան Ղուկասյանի հացադուլը մեկ ժամ տեւեց

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի նախկին օգնական, մայոր Վարդան Ղուկասյանի անժամկետ հացադուլը ընդամենը մեկ ժամ տեւեց: Նրա պատմելով, ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները հետաքրքրվեցին նստացույցի պատճառներից: “Ես նրանց գրավոր ներկայացրի բոլոր փաստերը: Խոստացան ծանոթանալ եւ կարգավորել խնդիրները օրենքի սահմաններում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանը: Հիշեցնենք, որ ոստիկանության նախկին աշխատակիցը բողոքումէ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետապնդումներից:  Վարդան […]

՛՛Էսպանյոլը՛՛ հրաժարվել է Կիկո Կասիլյային վաճառել ՛՛Ռեալին՛՛

՛՛Էսպանյոլը՛՛  հրաժարվել է դարպասապահ Կիկո Կասիլյայի տրանսֆերային իրավունքը վաճառել Մադրիդի ՛՛Ռեալին՛՛: Դարպասապահը մադրիդյան ակումբի սան է, բայց երբեք  ոչ մի հանդիպում չի անցկացրել գլխավոր թիմում: ՛՛՛՛Ռեալը՛՛ դիմել է մեզ Կասիլյայի հարցով, սակայն տվել ենք բացասական պատասխան»,- ասել է կատալոնական ակումբի նախագահ Խոան Կոլետան: Այս մասին տեղեկացնում է  A Bola-ն:

72 հազար դոլար վճարելուց հետո՝ հայտնվել են փողոցում /վիդեո/

՛՛Եկմալյան փողոցի բնակարանների հարցը դեռ լուծված չէ և մենք  պահանջում ենք հարգել մեզ և  կառավարությունից պահանջում ենք պաշտպանել մեր իրավունքները՛՛,-մեզ հետ զրույցում նշեց խաբված բնակչուհի Անահիտ Պողոսյանը: Նա նշեց, որ իր ընտանիքի, մասնավորապես դստեր հետ առնչվող այս բնակարանային պատմությունը ազդել է ամբողջ ընտանիքի առօրյաի վրա: ՛՛Աղջիկս ընտանիքով մնացել է փողոցում և տան վարձ էլ չեն […]

՛՛Ոչ ոք չի կասկածում Գագիկ Ծառուկյանի` հրապարակ լցնելու կարողությանը՛՛

՛՛Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունը բացարձակ մերժելի իրողություն է, և մեր երկիրը չպետք է անդամակցի որևէ միության: Կողմ ենք ՀՀ բացարձակ ինքնիշխանությանը, այնինչ Մաքսային միությանը կամ ԵՄ անդամակցելը կնշանակի իշխանության մի մեծ մասնաբաժին հանձնել վերպետական ուժերի: Եռյակը անդամակցության գործընթացը վավերացրեց, ասելով, որ այլ ելք չկա՛՛,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՛՛Հայազն՛՛ կուսակցության անդամ Արմեն Աղայանը՝ ավելացնելով, որ նման […]

ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության /USAID/ հայաստանյան առաքելության տնօրենին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության /USAID/ հայաստանյան առաքելության տնօրեն տիկին Քարեն Հիլլիարդին: Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել USAID առաքելությանը Հայաստանում ծավալած գործունեության և մասնավորապես Բնապահպանության նախարարության հետ համագործակցության և աջակցության համար: Անդրադառնալով ջրի ազգային պաշարների և մասնավորապես` Արարատյան դաշտավայրում ստորերկրյա քաղցրահամ ջրի խնայողության և արդյունավետ կառավարման խնդրին` Արամայիս […]

՛՛…եթե բիզնես է, ուրեմն շատ կարևոր չէ արվեստը՛՛ /վիդեո/

՛՛Ես այնքան հեռու եմ շոու-բիզնեսից, չգիտեմ՝ ինչ է այնտեղ կատարվում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց հայ երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք հետընթաց է նկատում հայկական շոու-բիզնեսում:  ՛՛Միշտ էլ եղել է շոուն, այն ժամանակ արվեստագետը չի զբաղվել առևտրով, զբաղվել է արվեստով, պետությունն է իր շահն ունեցել, իսկ հիմա ասում են՝ եթե բիզնես է, […]

Օդանավակայանից գողություն արած անձը բերման է ենթարկվել

Օրերս ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 14.00-ի սահմաններում,1965 թ. ծնված Գագիկ Չ.-ն Սարատովկա գյուղի վարչական տարածքում գտնվող Ստեփանավանի օդանավակայանի տարածքից գաղտնի հափշտակել է ցանկապատի 6 հենասյուն:  Գագիկ Չ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Հենասյունները վերցվել և ի պահ են հանձնվել օդանավակայանում շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությանը: Նշանակվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՍեպտեմբերիՆոյեմբերի