06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Վարդան Ղուկասյանի հացադուլը մեկ ժամ տեւեց

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի նախկին օգնական, մայոր Վարդան Ղուկասյանի անժամկետ հացադուլը ընդամենը մեկ ժամ տեւեց: Նրա պատմելով, ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները հետաքրքրվեցին նստացույցի պատճառներից:

“Ես նրանց գրավոր ներկայացրի բոլոր փաստերը: Խոստացան ծանոթանալ եւ կարգավորել խնդիրները օրենքի սահմաններում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ ոստիկանության նախկին աշխատակիցը բողոքումէ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետապնդումներից: 

Վարդան Ղուկասյանը հավատում է երկրի նախագահին եւ համոզված է, որ կկարողանա առանց վախի ապրել Հայաստանում եւ հետապնդումների պատճառով չի արտագաղթի: “Չնայած վախը ինձ համար չի ստեղծվել”,-եզրափակեց Վարդան Ղուկասյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ