17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Ոչ ոք չի կասկածում Գագիկ Ծառուկյանի` հրապարակ լցնելու կարողությանը՛՛

՛՛Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունը բացարձակ մերժելի իրողություն է, և մեր երկիրը չպետք է անդամակցի որևէ միության: Կողմ ենք ՀՀ բացարձակ ինքնիշխանությանը, այնինչ Մաքսային միությանը կամ ԵՄ անդամակցելը կնշանակի իշխանության մի մեծ մասնաբաժին հանձնել վերպետական ուժերի: Եռյակը անդամակցության գործընթացը վավերացրեց, ասելով, որ այլ ելք չկա՛՛,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՛՛Հայազն՛՛ կուսակցության անդամ Արմեն Աղայանը՝ ավելացնելով, որ նման գործելաոճը մերժվում է, թե ներկայիս իշխանության, թե եռյակի կողմից:

Աղայանը անդրադարձավ նաև  հոկտեմբերի 10-ին Եռյակի  կազմակերպած հանրահավաքին: Ըստ Աղայանի նման ձևով  համաժողովրդական ալիք ներկայացնելն ուղղակի անլուրջ է.

՛՛Այդ հանրահավաքն ուղղակի կարելի է ընտրություններին նախորդող գործողություն որակել, քանի որ առանցքային շեշտադրումներ այնտեղ չեղան` ո՛չ Կառավարությանը ներկայացված 12 կետերի, ո՛չ էլ Սահմանադրական բարեփոխումների մասով: Իհարկե, ոչ ոք չի կասկածում Գագիկ Ծառուկյանի` հրապարակ լցնելու կարողության կամ ՀԱԿ-ի ճարտասանության վրա, սակայն ակնհայտ է, որ նրանք փորձում են ընդամենը բուրժուադեմոկրատական հեղափոխություն անել: Իսկ մեզ այդ հեղափոխությունը հարկավոր չի, քանի որ բուրժուադեմոկրատական հեղափոխության ձեռը 20 տարի է տանջվում ենք՛՛,-ասաց Աղայանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ