17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Լևոն Տեր Պետրոսյանը փորձում է փրկել….

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Հայազն՛՛ կուսակցության անդամ Արմեն Աղայանը խոսեց ներքաղաքական թեմաներով: Անդրադառանլով սահմանադրական փոփոխություններին Աղայանը կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է սահմանադրական բարեփոխումների միջոցով վերարտադրվել կամ իշխանությունը փոխանցել իր մարդկանց, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, կարծես, փորձում է փրկել իր կողմից ժողովրդի վզին փաթաթված Սահմանադրությունը:

՛՛Իշխանափոխությունն այսօր առաջնային խնդիր է, իսկ դրա իրականացման համար նախ պետք է փոխվի ընդդիմությունը: Առանց ընդդիմափոխության չի լինի  իշխանափոխություն՛՛,-նկատեց Աղայանը՝ հավելելով, որ Եռյակում դոմինանտը ԲՀԿ-ն է, իսկ գաղափարական կողմ ապահովողը` ՀԱԿ-ը՛՛,-ասաց Աղայանը և հավելեց, որ իր կուսակցության համար անհասկանալի է, թե ՛՛Ժառանգություն՛՛-ը ինչ դերակատարություն ունի և ինչ տակտիկա է վարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ