09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 18, 2014

Մեքենան բախվել է սյանը և կողաշրջվել.կա վիրավոր

Հոկտեմբերի 18-ին, ժամը 06.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում (Նոր Նորքի 3-րդ և 5-րդ զանգվածների միջնամասում) տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ՛՛Օպել՛՛  մակնիշի 34 NZ 819 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա. Մ., ծնվ. 1991 թ.) […]

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում՝  Հոկտեմբերի 17-ին շրջանների զգալի մասում սպասվում է թույլ անձրև, 18-19-ին, 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 20-ի ցերեկը հարավ-արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-20-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով: Երևանում` Հոկտեմբերի 17-ին , 18-ի գիշերը սպասվում է փոփոխական […]

Էլի մեկ զո՞հ. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է. ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները վկայում են, թե մութ ամպեր են կուտակվում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխին: Ըստ այդմ, բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկայում նա պաշտոնանկ կարվի: Թե ինչի՞ հետ է կապված սա՝ միանշանակ դժվար է ասել: Մի քանի փաստ, սակայն, մտորելու տեղիք է տալիս:Ճշմարիտյանը ՀՀ նախագահի նստավայրում Ռոբերտ […]

Օրը ցերեկով 9 կրակոց, 1 ծանր վիրավոր. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գրիգոր Կյուրեղյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Այս գործն արդեն երկրորդ պտույտն է կատարում մեր դատական համակարգում: Վերաքննիչ քրեական դատարանը երկրորդ անգամ է այս գործով որոշում կայացնում, իսկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու անգամ դատավճիռ է կայացրել: Առաջին դատավճիռը բեկանվել է վերաքննիչ դատարանի […]

Պրիմա պարուհին ստիպված մեկնել է արտագնա աշխատանքի. Առավոտ

՛՛Առավոտ՛՛ թերթը գրում է.  Նախօրեին  ՀՀ վաստակավոր արտիստուհի, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի պարուհի Ժակլին Սարխոշյանը մեկնեց արտագնա աշխատանքի:  Ըստ ՛՛Առավոտի՛՛ տեղեկությունների՝ պատճառը սոցիալական է. շուրջ 10 տարի արվեստագետը վարձով է բնակվում: Մեզ հետ զրուցում Ժակլին Սարխոշյանը չնշեց, թե որ երկիր է մեկնում և ինչքան ժամանակով, միայն խնդրեց երախտիքի խոսքեր փոխանցել իր արվեստի երկրպագուներին՝ […]

ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է օրենքով գող Պզոյի փաստաբանին.Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Հայ իրավաբանական միության անդամ Հովհաննես Մարգարյանին: Այս փաստաբանի անունը կապվում է հայտնի օրենքով գող Պզոյի անվան հետ: Այս հանդիպման մասին որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել: ՀՀ արդարադատության նախարարությունից չհերքեցին, որ Մանուկյանն ընդունել է փաստաբանին: Մեր տեղեկություններով՝ փաստաբանը հանդիպել է նաև բարձրաստիճան […]

Վարդան Այվազյանը՝ ՀՀ փոխվարչապե՞տ.168 ժամ

՛՛168 ժամ՛՛ թերթը գրում է. ՛՛168 ժամի՛՛ տեղեկություններով՝ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնում հատկապես քննարկվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի անունը: Նրա անունն իշխանական կուլիսներում առավել հաճախ է շրջանառվում:  Այս լուրը փորձեցինք ճշտել անձամբ Վ. Այվազյանից, սակայն երեկ նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:  Արմեն Գևորգյանի հրաժարականից հետո կառավարության […]

Ուսուցիչը դանակով հարվածել է աշակերտին.Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. “Ժողովուրդ”-ի տեղեկություններով` Տավուշի մարզի գյուղերից մեկում արտառոց դեպք է տեղի ունեցել: Օրեր առաջ մարզի հիվանդանոց են տեղափոխել մի երիտասարդ տղայի` Անդրանիկ Այդյանին` ձախ հետույքային շրջանի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ: Պարզվում է` նրան վնասվածք հասցրել է ուսուցիչ Արմեն Ավալյանը: Անդրանիկը երկար ժամանակ ապրել է Ռուսաստանի Դաշնությունում եւ օրերս է տեղափոխվել Հայաստան: Նա դասերի […]

Եռյակը քառյակ դարձնելու Տեր-Պետրոսյանի մոդելն ԲՀԿ-ի համար ընդունելի չէ. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է. Հոկտեմբերի 10-ին հանրահավաք հրավիրած ոչ իշխանական ուժերը վերջին օրերին աննկատ մտան ներքին պոլեմիկայի դաշտ, ինչի հետևանքով եռյակում հաստատված հարաբերությունների ինֆորմացիան սպրդեց հանրային հարթակ:  Հոկտեմբերի 10-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի հարթակից այսպիսի հայտարարություն էր արել. ՛՛Նորաստեղծ շարժումը գլխավորում են Հայաստանի ժողովրդական կուսակցությունը,  Ժառանգությունը, Բարգավաճ Հայաստանը, և Հայ ազգային Կոնգրեսը: Շարունակելով հանդերձ մեզ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՍեպտեմբերիՆոյեմբերի