15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ուսուցիչը դանակով հարվածել է աշակերտին.Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է.

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով` Տավուշի մարզի գյուղերից մեկում արտառոց դեպք է տեղի ունեցել: Օրեր առաջ մարզի հիվանդանոց են տեղափոխել մի երիտասարդ տղայի` Անդրանիկ Այդյանին` ձախ հետույքային շրջանի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ: Պարզվում է` նրան վնասվածք հասցրել է ուսուցիչ Արմեն Ավալյանը: Անդրանիկը երկար ժամանակ ապրել է Ռուսաստանի Դաշնությունում եւ օրերս է տեղափոխվել Հայաստան: Նա դասերի ընթացքում ծաղրել է ուսուցչին, եւ վերջինս, այլեւս չդիմանալով տղայի ծաղրուծանակին, դանակով հարվածել է նրա հետույքին: Այդ պահին դասարանում լուրջ իրարանցում է սկսվել, Անդրանիկի համադասարանցիները դուրս են փախել դասասենյակից եւ աղմուկ բարձրացրել: Դպրոցի տնօրինությունը տղային շտապ տեղափոխել է հիվանդանոց: Հետագայում կողմերը հաշտվել են, եւ միջադեպը հարթվել է: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ