Ամբաստանյալը դատարան հրավիրեց Սերժ Սարգսյանին /վիդեո/

՛՛Շանթ և ընկերներ՛՛ գործով ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը այսօր պահանջեց, որ դատարան հրավիրվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ գործով վկայություն տալու: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում իր վերջին խոսքի իրավունքը օգտագործելիս Հովհաննիսյանը արեց քաղաքական կոչեր և իրեն մեղավոր չճանաչեց: Ամբաստանյալն ասաց, որ ՀՀ իշխանությունները ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ դավաճանությունն են արել: […]