17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

”Անհայտ կորած անձանց մասին” օրենքի նախագիծը հայտնաբերվեց

Օրերս ՀՀ արդարադատության նախարարությունից ստացված գրության համաձայն տեղեկացանք, որ «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայումս գտնվում է ՀՀ արդարադատության նախարարությունում և ուսումնասիրվում է: Գրությամբ միաժամանակ տեղեկացնում են, որ ներկա փուլում ՀՀ արդարադատության նախարարությունը տիրապետում է նախագծի աշխատանքային տարբերակին և համապատասախան աշխատանքներն ավարտելու և նախագիծը շրջանառության դրվելուց հետո միայն հնարավոր կլինի կազմակերպել հանրային քննարկումներ և տրամադրել հիշյալ օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ի պատասխան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խնդրանքին` տրամադրել «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը, հայտնել էր, որ օրենքի նախագիծը իր տնօրինության ներքո չի գտնվում և այն ստանալու համար կազմակերպությունը կարող է դիմել նախագիծը մշակող կառույցին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը: Հուսով ենք, որ «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը հայտնաբերելուց հետո նախագծի մշակման աշխատանքները կվերսկսվեն, և հնարավորություն կունենանք մասնակից լինել կազմակերպվելիք հանրային քննարկումներին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտնում է իր պատրաստակամությունը աջակցելու օրենքի նախագծի լրամշակման աշխատանքներին, որպեսզի այն օր առաջ ներկայացվի Ազգային Ժողովի օրակարգում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ