Բարեփոխումը ներքեւից ա լինում՝ ապստամբություն, ճնշում. Շանթը շարունակում է հեղափոխության կողմնակից մնալ /վիդեո/
՛՛Ցեղակրոն՛՛ կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած բախումնային իրադարձությունների մեջ մեղադրվող Շանթ Հարությունյանը՝ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նիստի ժամանակ հնչեցրեց իր վերջին խոսքը: Սկզբում նա շնորհակալություն հայտնեց իր փաստաբանին ապա շարունակեց .՛՛Ես հիասթափված եմ փաստաբանական ինստիտուտից, այն սովետական ժառանգություն է։ Ակնհայտ անմեղ մարդու մասին խոսելիս պաշտպանն ասում է՝ մեղմացուցիչ հանգամանքները հաշվի առեք: Էս մարդիկ ունեն ենթական ստորոգյալի հետ խառնած սկզբունք: Ի՞նչ կապ ունի ՝մարդը հինգ երեխա ունի, թե չէ, եթե նա արդեն անմեղ է: Եթե հինգ երեխա ունի՝ պետք է չդատվի՞: Իմ համար էդ ամբողջը ապուշություն ա՛՛,-ասաց Շանթ Հարությունյանը:
Շանթ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանում ստրկատիրական կարգեր են գործում, եւ դրանք կարելի է վերացնել միայն ապստամբության միջոցով:
՛՛Հայաստանի Հանրապետությունում ֆիքսված է անհավասարություն: Քաղաքացին իրավունք չունի էս իշխանությունը ռեալիզացնելու: Երբ մեզ վերագրում են որպես ժողովուրդ, որ մենք իշխանության կրող ենք, բայց որպես քաղաքացի ոչինչ ենք, այդպիսով ստրկատիրական կարգեր են հաստատում: Եթե բարեփոխում չլինի իրավական համակարգում, ստրկատիրական համակարգը մնալու է: Բարեփոխումը ներքեւից ա լինում՝ ապստամբություն, ճնշում՛՛,-ասաց Շանթ Հարությունյանը:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: