Սանկտ-Պետերբուրգում երկու հոգի հոսպիտալացվել են էբոլայի կասկածով
Սանկտ-Պետերբուրգում երկու հոգի էբոլա վիրուսի նշաններով հոսպիտալացվել է: Վերջինները Ռուսաստան են ժամանել Աֆրիկայից եւ նրանց մոտ էբոլայի նշաններ են եղել, գրում է Известия-ն:
Բարբեբախտաբար, հիվանդանոցում արված քննությունները ցույց են տվել, որ տղամարդկանց մոտ էբոլա չէ, հասարակ վարակ է: Պետերբուրգի գլխավոր ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր մասնագետ Ալեքսեյ Յակովլեւը նշել է, որ օգոստոս ամսին բժիշկները հատուկ կուրսեր են անցել` էբոլայի պարագայում դրա դեմ պայքարելու համար:
Նա նշել է նաեւ, որ եթե անգամ երկրում այս մահաբեր վարակի մեկ-երկու դեպք գրանցվի, վախենալու պատճառ չկա, քանի որ Ռուսաստանին էբոլայի համաճարակ առայժմ չի սպառնում: