14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

13 ծրագրի համար՝ 711 մլն դրամ

Ըստ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի, Հայաստանը կատարում է Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի առջեւ ստանձնած իր բոլոր պայմանագրային պարտավորությունները:

Լրագրողների հետ հանդիպմանը նախարարը հայտարարեց, որ  2014-2017թթ. Հայաստանի եւ Համաշխարհային բանկի համագործակցության շրջանակներում տնտեսական զարգացմանն ու պետական կառավարման կատարելագործմանն ուղղված 13 ծրագրերի համար նախատեսվում է հատկացնել 711 մլն դոլար: Մասնավորապես, ծրագրված է 257 մլն դոլար ուղղակի բյուջետային աջակցություն, որոնցից 72 մլն դոլարն արդեն հատկացվել է 2013թ. դեկտեմբերին:

 ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի ամենամյա ժողովում արձանագրվեց, որ համաշխարհային տնտեսության անկման ռիսկերը դեռեւս պահպանվում են: “Համագործակցության առաջնահերթ ուղղությունները կլինեն նոր աշխատատեղերի ստեղծումն ու համընդգրկուն տնտեսական աճը”,-ասաց նախարարը ավելացլեվո, որ հատուկ ուշադրություն կդարձվի  մարդկային կապիտալի զարգացմանն ու շուկաների հասանելիությանը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ