Մոտ 4000 անհայտ կորած
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ղարաբաղյան կոնֆլիկտի հետեւանքով կա 4000-ից ավելի անհայտ կորած:
“ԿԽՄԿ-ն իր առաքելությամբ հանդիսանում է անկախ ու անաչառ: Երկխոսություն է առաջարկում այն երկրների իշխանություններին, որոնք չունեն երկխոսության եզրեր: Մեր կազմակերպությունը առաջարկում է իր միջնորդի ծառայությունը, երբ խոսքը գնում է գերու հայրենադարձման մասին: Եվ ես կասեի, որ մենք մեծ գոհունակություն ունենք այն համագործակցությունից, որն իրականացնում ենք տարածաշրջանում”,-ասաց նա:
Ամատունին չմեկնաբանեց ադրբեջանական կողմի պատասխան գործողությունները գերիների փոխանակման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ըստ նրա հանրությանը մտահոգող շատ հարցեր մնում են կոնֆիդենցիալ երկխոսության սահմաններում:
“Մենք հանրայնորեն չենք ասում շատ բաներ: Իշխանությունների հետ մեր երկխոսությունը մնում է գաղտնի”,-ասաց Զառա Ամատունին՝ ավելացնելով, որ ԿԽՄԿ-ն շարունակում է համագործակցությունը համապատասխան իշխանությունների հետ` պարզելու գերիների կացության հանգամանքները: