09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 7, 2014

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը Հայաստանում է

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերի հանձնակատար Նիլ Մույժնիեքսը ժա­մանել է Հայաստան: Ինչպես նշվում է Եվրահանձնակատարի Facebook-ի էջում, հոկտեմբե­րի 5-9-ը կայանալիք այցի ընթացքում հանձնակատարը քննարկելու է արդարադատությանը, կանանց իրավունքներին եւ գենդերային հավա­սարությանը վերաբերող հարցեր: “Ես հանդի­պումներ եմ ունենալու նախարարների, պատ­գամավորների, դատական մարմինների ներկայացուցիչների, ազգային իրավապաշտպան կառույցների եւ հասարակական կազմակերպու­թյունների ներկայացուցիչների հետ”,- նշել է Մույժնիեքսը: Հոկտեմբերի 9-ին Եվրահանձնակատարը […]

Լավ անձին ուզած պաշտոնը փչացնում է /վիդեո/

“Ես ընդհանարպես փոփոխությունների մեծ կողմնակից եմ, չեմ կիսում հայկական ավանդական ասացվածքը, որ փորձված թանը անփորձ մածունից լավն է, բայց ուզում եմ, որ փոփոխությունը լինի իմաստավորված ու կառուցվածքային, լինի քաղաքակրթական”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը` խոսելով եռյակից ու իշխանափոխությունից: “Անձերի փոփոխությունը ոչինչ չի նշանակում, լավ անձին ուզած պաշտոնը  փչացնում է: Մեզ պետք […]

Հայաստանը չպետք է լինի անճար վիճակում.Լարիսա Ալավերդյան

 ”Հայաստանը 14 տարի է, որ ԵԽԽՎ-ի անդամ է: Եվ վաղուց մենք պետք է դաշնակիցներ ունենայինք այդ կառույցում”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հայտարարեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Ալավերդյանը մեկնաբանեց  ԵԽԽՎ-ում ”Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների ահագնացումը”  վերնագրով զեկույց պատրաստելու մասին նախօրեին ընդունված որոշումը:   Ալավերդյանի խոսքով՝ մեր դիվանագիտական եւ պառլամենտական ուժերը […]

Պուտինն առաջին անգամ` 15 տարվա մեջ

Այսօր` հոկտեմբերի 7-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տոնում է իր ծննդյան 62-ամյակը, գրում է РИА Новости-ն: Նշվում է, որ 15 տարվա մեջ առաջին անգամ Պուտինն իր ծննդյան օրը արձակուրդ է վերցրել: Ծննդյան օրը նախագահը անց է կացնելու Սիբիրում՝ տայգայում: Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, որ ամեն տարի Պուտինի ծննդյան օրն իրենք բազմաթիվ շնորհավորական նամակներ […]

Իշխանափոխություն` 2017-ի՞ ն, թե՞ հիմա

Վանաձորի հանրահավաքն ուշագրավ էր նրանով, որ Նաիրա Զոհարաբյանը դարձավ ԲՀԿ առաջին ներկայացուցիչը, ով հստակ դրեց իշխանափոխության պահանջ: Ավելին, նա գրեթե բաց տեսքտով հայտարարեց, որ հենց իշխանափոխության գաղափարն է միավորում երեք քաղաքական ուժերին:Նաիրան Գագիկ Ծառուկյանին մոտ կանգնած գործիչ է, հրապարակային հարթության մեջ նրա խոսքերն ամենաշատն են նույնանում կուսակցության տեսակետների հետ: Հիմա ամբողջ խնդիրն այն է, թե արդյո՞ք […]

Գերմանիայի Միջեկեղեցական խորհուրդը հայտարարություն է ընդունել Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ

Հոկտեմբերի 1-2-ը Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցավ Գերմանիայի Միջեկեղեցական խորհրդի տարեկան նիստը։ ժողովն ընդունեց պաշտոնական հայտարարություն Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով, որի թարգմանությունը ստորև ներկայացվում է: 2015 թվականին մենք ոգեկոչում ենք Օսմանյան Կայսրության կողմից իրագործած Հայոց Ցեղասպանության 100-ամյակը։ 1915-1922թթ. մեկ ու կես միլիոն հայեր սպանվեցին, իսկ հազարներ էլ տեղահանվեցին իրենց տներից /ներկայիս Թուրքիա/ և աքսորվեցին։ Այսօր […]

Կամ ես եմ քեզ ոչնչացնելու, կամ դու ինձ. Առավոտ

  Ներկայացնում ենք ՛՛Առավոտի՛՛ խմբագրականից հատվածներ. ՛՛Եվ այսպես, քաղաքական դաշտում հստակու­թյուն չմտավ: ԵրեկՎանաձորում ԲՀԿ խմբակցու­թյան քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտա­րարել է, որ Եոյակն ունի միասնական օրակարգ, եւ այդ օրակարգը իշխանափոխությունն է: ՛՛Այս իշխանությունը պետբ է հեռանա՛՛,- ասել է ԲՀԿ- ական պատգամավորը: Տրամաբանական է մտածել, որ կուսակցական հիերարխիայում բարձր տեղ գրավող գործիչը չէր կարող զբաղվել ինքնագործունեությամբ, եւ […]

Ինչ արժեք ունի. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է. “ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ արժեք ունի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճանը` շնորհված Կանադայի տեղեկատվայնացման միջազգային ակադեմիայի կողմից, որը հասարակական կազմակերպություն է: “Ես չգիտեմ: Ես պատասխանատու եմ միայն իմ ղեկավարած հիմնարկի, պետական կառույցի ԲՈՀ-ի համար: Ես չգի­տեմ դա ինչ կառույց Է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՍեպտեմբերիՆոյեմբերի