19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գերմանիայի Միջեկեղեցական խորհուրդը հայտարարություն է ընդունել Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ

Հոկտեմբերի 1-2-ը Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցավ Գերմանիայի Միջեկեղեցական խորհրդի տարեկան նիստը։ ժողովն ընդունեց պաշտոնական հայտարարություն Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով, որի թարգմանությունը ստորև ներկայացվում է:

2015 թվականին մենք ոգեկոչում ենք Օսմանյան Կայսրության կողմից իրագործած Հայոց Ցեղասպանության 100-ամյակը։ 1915-1922թթ. մեկ ու կես միլիոն հայեր սպանվեցին, իսկ հազարներ էլ տեղահանվեցին իրենց տներից /ներկայիս Թուրքիա/ և աքսորվեցին։ Այսօր աշխարհով մեկ սփռված ավելի քան վեց միլիոնանոց հայկական սփյուռքն այդ ցեղասպանության տեսանելի հետևանքն է:

Անցել է մեկ հարյուրամյակ, սակայն կատարվածն իր ծանր ազդեցությունն է թողել ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև միջազգային հանրության վրա։ Անգամ եթե այսօր գրեթե վերապրողներ չկան, ցավի և անարդարության ճանաչումը շարունակում է մնալ արդիական։

Մենք հարգում ենք հայ, ինչպես նաև շուրջ վեց հարյուր հազար արամեացի, ասորի և հույն քրիստոնյաների, ներառյալ կաթոլիկների ու բողոքականների, հիշատակը՝ ովքեր սպանվեցին իրենց հայ եղբայրների և քույրերի հետ միասին։ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի ջանքերը «հայ եկեղեցիներին հնարավորություն  ընձեռել՝ իրենց ձայնը բարձրացնելու և պայքարելու 20-րդ դարի առաջին Ցեղասպանության ճանաչման համար», միշտ գնահատվել է հայ եկեղեցու կողմից։

Գերմանիայի Հայ-առաքելական եկեղեցին Միջեկեղեցական խորհրդի անդամ եկեղեցի է, որի հետ համերաշխ 2015-ին մենք ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 100-ամյակը: 2005թ. Գերմանիայի Բունդեսթագը մատնանշել է Գերմանիայի պատմական ու բարոյական պատասխանատվությունն այս հարցում։ Որպես Գերմանիայում գործող եկեղեցիներ մենք միասնաբար կրում ենք այս պատասխանատվությունը և անհրաժեշտ համարում այն ամեն անգամ հիշեցնել։

 Ուստի 2014թ. Մագդեբուրգում կայացած Միջեկեղեցական խորհրդի ժողովն իր անդամ եկեղեցիներին և համայնքներին քաջալերում և կոչ է անում, աղոթքով և հիշատակի միջոցառումներով ոգեկոչել այն։ Ժողովն անդրադարձել է նաև Միջեկեղեցական խորհրդի նախագահության 2012թ. առաջարկին՝ տեղերում կազմակերպել միասնական միջոցառումներ հայ-առաքելական, ասորի-ուղղափառ և հույն-ուղղափառ եկեղեցիների հետ։ Բոլոր եկեղեցիներում աղոթքի հրավերը պետք է լսելի դարձնել եկեղեցու զանգերի ղողանջով և  որպես միասնական ժամ
առաջարկվել է 2015թ. ապրիլի 24-ին ժամը 17.00-ն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ