19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը չպետք է լինի անճար վիճակում.Լարիսա Ալավերդյան

 ”Հայաստանը 14 տարի է, որ ԵԽԽՎ-ի անդամ է: Եվ վաղուց մենք պետք է դաշնակիցներ ունենայինք այդ կառույցում”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հայտարարեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Ալավերդյանը մեկնաբանեց  ԵԽԽՎ-ում ”Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների ահագնացումը”  վերնագրով զեկույց պատրաստելու մասին նախօրեին ընդունված որոշումը:

  Ալավերդյանի խոսքով՝ մեր դիվանագիտական եւ պառլամենտական ուժերը հատվածային են աշխատում եւ արձագանքում են այն ժամանակ, երբ Հայաստանին վերաբերող հարց է քննարկվում: Սակայն այդ կառույցում գնահատվում է այն պատվիրակությունը, որը բավական ակտիվ է: Ըստ Ալավերդյանի` այդպես էլ մենք նախաձեռնողականությամբ հանդես չենք գալիս:

” ԵԽԽՎ-ը ղեկավարվում է տնտեսական աշխարհաքաղաքական շահերով: Ցավալի է ինձ համար, որ մարդու իրավունքներ, ժողովրդավարություն հասկացություններն օգտագործվում են որպես շղարշ”,-նշեց հասարակական- քաղաքական գործիչը:

 ”Հայաստանն չպետք է լինի անճար վիճակում. պետք է իր հստակ դեմքն ու դիմագիծն ունենա,ոչ թե ամեն անգամ տարբեր թեմաներով  բախման ընթացքում գտնենք դաշնակիցներ, գտնենք թույլ կողմեր”,-հավելեց Լարիսա Ալավերդյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ