19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լավ անձին ուզած պաշտոնը փչացնում է /վիդեո/

“Ես ընդհանարպես փոփոխությունների մեծ կողմնակից եմ, չեմ կիսում հայկական ավանդական ասացվածքը, որ փորձված թանը անփորձ մածունից լավն է, բայց ուզում եմ, որ փոփոխությունը լինի իմաստավորված ու կառուցվածքային, լինի քաղաքակրթական”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը` խոսելով եռյակից ու իշխանափոխությունից: “Անձերի փոփոխությունը ոչինչ չի նշանակում, լավ անձին ուզած պաշտոնը  փչացնում է: Մեզ պետք չէ լավ տեր, մեզ պետք է, որ մենք ինքներս դառնանք այս երկրի տերը”:

Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակությանն, ապա մեր զրուցակիցը ողջունել է մեկ տարի առաջ ձեւավորված հասարակական ՛՛շատ լայն՛՛ ակտիվությունը, քանի որ քաղաքացիական ակտիվությունը նրա խոսքով՝ ավելի կարևոր է, քան քաղաքականը:

“Բայց վատ բան տեսա, երբ քաղաքացիական շարժումները չեն հասնում իրենց նպատակին, նրանք հիասթափություն են առաջացրել, սրանից պետք է խուսափի ուզած իշխանություն: Ավելի լավ է ունենալ քո հետ չհամաձայնող քաղաքացիական զանգված, բայց ոչ անտարբեր զանգված”:

Շարունակությունը` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ