09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 7, 2014

Ռուբեն Հայրապետյանը խոստացել է /վիդեո/

Henaran.am-ի հետ զրույցում Մխիթար Սեբաստացի կրթահամ,ալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հայտնեց, որ կրթահամալիրում մի շարք նորմածություններ են գործարկվում: Օրինակ` երեկ բացվել է կրթահամալիրի վայելբոլի բացօթյա դահլիճը: Մանրամասները` տեսանյութում:

Գիրքը եղել է, կա ու, վստահաբար, մնալու է

      Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում ներկա է գտնվել Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառմանը: Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորելով գրադարանավարներին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց սրտացավ ու նվիրված աշխատանքի համար.   “Արագ զարգացող գիտության և տեխնիկայի մեր իրականության պայմաններում, երբ բարձր տեխնոլոգիաներն այլևս մեր կյանքի ու կենցաղի շատ որոշակի բաղադրիչն են դարձել, այդուամենայնիվ, իմ խորին համոզմամբ, բնավ էլ չի պակասել այն դերը, որն […]

Նախագահը ներկա է գտնվել ծագումով հայ, լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր տիկին Ռիտա Սարգսյանի և նրա հրավերով աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Աննա Կոմորովսկայի, երկու երկրների մշակույթի և արվեստի գործիչների հետ Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել ծագումով հայ, լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդես են այցելել նաև Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, […]

Տուն կուղարկի

Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանը ազատվել է աշխատանքից: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նրան կփոխարինի Արտակ Հարությունյանը, ով մինչ այդ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականն էր: Իսկ Արսեն Գալստյանը ուղարկվել է կադրերի ռեզերվ: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից:  Ի դեպ,  ըստ մեր աղբյուրների, Վլադիմիր Գասպարյանին չէր բավարարում ճանապարհային ոստիկանության աշխատանքը: Այս […]

Կայծակի հարվածից 11 մարդ է մահացել, 15 հոգի վիրավոր են

Կոլումբիայիում` սարում գտնվող մատուռում, կրոնական արարողակարգի ժամանակ ուժեղ կայծակ է խփել, ինչի արդյունքում 11 հոգի մահացել է, եւս 15 հոգի ծանր վիրավոր են, տեղեկացնում է BBC-ն: Կրոնական արարողակարգին մոտ 60 հոգի է մասնակցելիս եղել, երբ փայտե մատուռին կայծակը խփել է եւ այն ամբողջովին այրվել է: Վիրավորները ծանր այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ջուր չի լինի

“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 9-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի, Արտակարգ իրավիճակների նախարարության շենքերի, Դավթաշենի 2-րդ զանգվածի 21-26, Դավթաշենի 3-րդ զանգվածի 30, 31 համարների, Դավթաշենի 4-րդ զանգվածի, Ձոր 1, 2 թաղամասերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված […]

Նախագահն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարևորում է Եվրոպայում մարդու իրավունքների հիմնական երաշխավոր հանդիսացող կառույցի՝ ԵԽ-ի հետ համագործակցությունն ու վերջինիս աջակցությունը մեր երկրում իրականացվող շարունակական բարեփոխումներին: Նախագահի խոսքով, այդ ամենում, անշուշտ, մեծ դեր է վերապահված ԵԽ մարդու […]

Հզոր թայֆունի արդյունքում 7 մարդ է մահացել /վիդեո/

Ճապոնիային պատուհասած հզոր Ֆանֆոն թայֆունի արդյունքում 7 հոգի է մահացել, եւս 4-ը անհետ կորած են համարվում, հաղորդում է Интерфакс-ը: Հայտնի է, որ թայֆունի արդյունքում 62 մարդ է վիրավորվել, երկրի ղեկավարությունը որոշում է կայացրել շուրջ մեկ միլիոն մարդու տարհանել: Հզոր թայֆունը Ճապոնիային պատուհասել է երեկ առավոտյան, այն ուղեկցվում է ուժեղ քամիով եւ հորդառատ անձրեւներով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՍեպտեմբերիՆոյեմբերի