Իշխանափոխություն` 2017-ի՞ ն, թե՞ հիմա
Վանաձորի հանրահավաքն ուշագրավ էր նրանով, որ Նաիրա Զոհարաբյանը դարձավ ԲՀԿ առաջին ներկայացուցիչը, ով հստակ դրեց իշխանափոխության պահանջ: Ավելին, նա գրեթե բաց տեսքտով հայտարարեց, որ հենց իշխանափոխության գաղափարն է միավորում երեք քաղաքական ուժերին:
Նաիրան Գագիկ Ծառուկյանին մոտ կանգնած գործիչ է, հրապարակային հարթության մեջ նրա խոսքերն ամենաշատն են նույնանում կուսակցության տեսակետների հետ:
Հիմա ամբողջ խնդիրն այն է, թե արդյո՞ք ՙՙիշխանափոխություն՚՚ ասվածը ենթադրում է նախապատրաստություն 2017-18-ին, թե՞ խոսքն արտահերթ զարգացումների մասին է:
Եթե Եռյակը գնում է արտահերթ զարգացումների, ապա հոկտեմբերի 10-ին որակապես նոր գործընթացի մեկնարկ պիտի տրվի, պետք է փորձ արվի սեփական քաղաքական օրակարգը պարտադրել իշխանություններին:
Ավելին, դա պետք է անեն ոչ թե կուսակցությունների երկրորդ-երրորդ դեմքերը, այլ Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, որովհետև մեր ընդդիմադիր դաշտում նույնպես՝ անձնակենտրոն համակարգեր են ու քաղաքականությունը որոշում են առաջին դեմքերը:
Եթե Եռյակն արտահերթ զարգացումների չի գնալու, գործ ունենք ակնհայտ ֆալստարտի հետ, որովհետև գեղեցիկ ու արմատական ելույթներով հնարավոր չէ առնվազն մեկ ու կես տարի՝ մինչև սահմանադրական հանրաքվեն, դիմանալ իշխանության ճնշումներին ու ռեսուրսային գրոհին:
Մարզային հանրահավաքները ամփոփելու ժամանակն է, բայց դա պետք է արվի լիդերների մակարդակով, որպեսզի բոլորիս համար հստակ լինի՝ ո՞րն է Եռյակի իրական մարտավարությունը:
Facebook-յան հանրագրում գրել է Սուրեն Սուրենյանցը: