22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2014

Ամենայն հավանականությամբ Մխիթարյանը չի մասնակցի

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սեպտեմբերի  19-ին Գերմանիայի առաջնության “Մայնց”-“Բորուսիա” հանդիպման ընթացքում վնասվածք ստացավ: 25 ամյա ֆուտբոլիստը փոխարինման դուրս գալով, հանդիպման վերջին րոպեին դարպասը գրավելու լավ հնարավորություն ուներ, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ խաղային այդ իրադրությունում Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ: Գերմանական ակումբի պաշտոնական կայքը հայտնեց, որ Մխիթարյանի ստացած վնասվածքի ապաքինման համար […]

Ընդդիմության մոտ էլ՝ ՛՛խիարը թարս է բուսնում՛՛

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը ՛՛Հրապարակ՛՛ օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, ասել է, որ դեռ միասնական օրակարգ չկա, և չի կարող ասել՝ կլինի՞ իշխանափոխության պահանջ, թե՞ ոչ: Ամբողջ աշխարհում հակառակն է՝ որոշում են օրակարգը, նոր հանրահավաք կամ համագումար անում: Ու դա է տրամաբանականը: Մեզանում, սակայն, իշխանությունն ու ընդդիմությունը վաղուց դուրս են տրամաբանության ու բանականության դաշտից … […]

Բաց նամակ Տարոն Մարգարյանին

Կենդանիների Պաշտպանության “Դինգո Թիմ” ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանը բաց նամակով է դիմել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակը ներկայացնում ենք ստորև: Բաց նամակ Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանին Հարգելի պարոն Քաղաքապետ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում կենդանիների պաշտպանության “Դինգո Թիմ” ՀԿ-ն: Դինգո Թիմը զբաղվում է անտուն կենդանիների շտապ օգնությամբ, որդեգրմամբ և ստերջացմամբ: Մենք իհարկե գիտենք, որ կա […]

Կարեւոր է ժողովուրդներին պատրաստել խաղաղության, որը ներառում է խոսակցություն շատ ցավոտ փոխզիջումների մասին. դեսպան

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչին այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձել է Շոտլանդիայի հանրաքվեին եւ նրան, թե ինչպես կարող է այն անդրադառնալ Եվրոպական և հետսովետական տարածաշրջանի այն երկրների, որտեղ ազգերի ինքնորոշման խնդիր կա, այդ թվում նաև ԼՂ-ի վրա: Դեսպանն ասել է, որ յուրաքանչյուր դեպքում տարբեր մոտեցումներ են անհրաժեշտ։ Նա նշել է նաեւ, […]

Սեպտեմբերի 12-ից 18-ը մայրաքաղաքում ծնվել է 512 երեխա

Սեպտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 37343 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի ”Շտապբուժօգնություն” ծառայությունն արձանագրել է 3927 կանչ, որոնց արդյունքում հոսպիտալիզացվել է 743 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Սեպտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 512 երեխա`268 տղա և […]

Արարատում աղջկա համար վեճն ավարտվել է Խաչիկի սպանությամբ

Henaran.am-ի տեղեկություններով՝ երեկ գիշեր սպանություն է տեղի ունեցել Արարատում: Աղջկա պատճառով վիճաբանություն է տեղի ունեցել եւ Ալեն անունով երիտասարդը դանակահարել է 2 հոգու: 22-ամյա Խաչիկ Գրիգորյանը տեղում մահացել է, ընկերը՝ Տիգրանը Արարատի հիվանդանոցում վիրահատվել է: Տիգրանի վիճակը բժիշկները ծանր կայուն են գնահատում: Ըստ մեր տեղեկությունների, Ալենը դանակով 2 անգամ հարվածել է Խաչիկի ոտքին, մեկ անգամ […]

Ազգային պարը մտնում է դպրոց /վիդեո/

 ՛՛Կարին՛՛ ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը ողջունում է կառավարության որոշումը՝ այսուհետ դպրոցներում պարտադիր դարձնել ազգային երգն ու պարը: Այս մասին նա խոսեց այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին: Գ. Գինոսյանի խոսքով՝ նախապես որոշվել է, որ միայն պարը պետք է պարտադիր դառնա, սակայն ինքը դրան դեմ է եղել: ՛՛Հայ պարը ամենագեղեցիկն է Կովկասի մյուս […]

Նախագահի հրամանագրով՝ նշանակվել է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Գարիկ Ավագյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ: Նա մինչև այդ  Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր էր: Հիշեցնենք, Գարիկ Ավագյանն այս պաշտոնում փոխարինեց  էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի որդուն՝ Արտակ Զախարյանին: Օրեր առաջ նա պաշտոնանկ էր […]

Սերժ Սարգսյանը մեկնում է Միացյալ նահանգներ

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Նյու Յորքում կայանալիք Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հանրապետության նախագահն այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված