23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ամենայն հավանականությամբ Մխիթարյանը չի մասնակցի

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սեպտեմբերի  19-ին Գերմանիայի առաջնության “Մայնց”-“Բորուսիա” հանդիպման ընթացքում վնասվածք ստացավ:

25 ամյա ֆուտբոլիստը փոխարինման դուրս գալով, հանդիպման վերջին րոպեին դարպասը գրավելու լավ հնարավորություն ուներ, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ խաղային այդ իրադրությունում Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ:

Գերմանական ակումբի պաշտոնական կայքը հայտնեց, որ Մխիթարյանի ստացած վնասվածքի ապաքինման համար նախնական տվյալներով կպահանջվի 4 շաբաթ: Իսկ ՀՖՖ պաշտոնական կայքի հետ հեռախոսազրույցի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը նշել էր. “Խաղային այդ իրավիճակում ոտքիս ստացած հարվածից շատ ուժեղ ցավ զգացի: Խաղից հետո անմիջապես դիմեցի բժիշկներին: Երեկ և այսօր արված հետազոտությունները ցույց տվեցին, որ ոտնաթաթիս հատվածում ոսկրային խնդիր կա: Այս պահին ոտքս գիպսի մեջ է, քայլում եմ հենակներով: Առաջիկա հետազոտությունները ցույց կտան, թե որքան կտևի ապաքինումը: Նախնական ստուգումների արդյունքում, այո, ասել են 4 շաբաթ”:

Այսինքն` հավանականությունը մեծ է, որ հոկտեմբերի 11-ին, Եվրո 2016-ի ընտրական փուլի Սերբիայի դեմ խաղին Մխիթարյանը դուրս չի գա խաղադաշտ: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ