29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կարեւոր է ժողովուրդներին պատրաստել խաղաղության, որը ներառում է խոսակցություն շատ ցավոտ փոխզիջումների մասին. դեսպան

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչին այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձել է Շոտլանդիայի հանրաքվեին եւ նրան, թե ինչպես կարող է այն անդրադառնալ Եվրոպական և հետսովետական տարածաշրջանի այն երկրների, որտեղ ազգերի ինքնորոշման խնդիր կա, այդ թվում նաև ԼՂ-ի վրա:

Դեսպանն ասել է, որ յուրաքանչյուր դեպքում տարբեր մոտեցումներ են անհրաժեշտ։ Նա նշել է նաեւ, որ այս հանրաքվեից դժվար է ընդհանուր դասեր:

“Ամեն դեպքի համար պետք է գտնվի իր լուծումը։ Օրինակ՝ որոշ դեպքերում այն շատ պարզ է ընկալվում, բայց որոշ տեղերում, որտեղ կրոնական ու էթնիկական հարցեր կան, այդ դեպքում արդեն ավելի բարդ է”,- ասել է նա:

Անդրադառնալով ԼՂ հարցին` դեսպանը նշել է, որ շատ կարևոր է ժողովուրդներին պատրաստել խաղաղության, որը ներառում է խոսակցություն շատ ցավոտ փոխզիջումների մասին, բայց դրանից խուսափել հնարավոր չէ: “Նման մի արտահայտություն կա`խաղաղություն են փնտրում ոչ թե ընկերների, այլ՝ թշնամիների հետ ”:

Նա նշել է նաեւ, որ առանցքային է, որ քաղաքական համաձայնություն լինի` արդյունքներն ընդունելու համար, ինչպիսին Շոտլանդիայի դեպքում էր։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ