24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ազգային պարը մտնում է դպրոց /վիդեո/

 ՛՛Կարին՛՛ ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը ողջունում է կառավարության որոշումը՝ այսուհետ դպրոցներում պարտադիր դարձնել ազգային երգն ու պարը: Այս մասին նա խոսեց այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին: Գ. Գինոսյանի խոսքով՝ նախապես որոշվել է, որ միայն պարը պետք է պարտադիր դառնա, սակայն ինքը դրան դեմ է եղել:

՛՛Հայ պարը ամենագեղեցիկն է Կովկասի մյուս ազգերի պարերից: Այն շատ կարևոր է հայ մարդու դաստիարակության համար: Այս առարկան պետք է լինի կամուրջ, պիտի օգնի աշակերտին՝ զգալու հայ լինելու հպարտությունը: Մեր խնդիրը երեխաներին դաստիարակելն է, ոչ թե որ կտրում են ազգային արմատներից, ապա գանգատվում, որ երեխան հեռացել է ազգային արժեքներից՛՛,-նկատեց Գագիկ Գինոսյանը:

ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի համոզմամբ՝ ՛՛մարդու անհատականության ձեւավորման համար սա շատ կարևոր է՛՛: Ավելին նա կարծում է, որ այս առարկան դեռ մանկապարտեզում պետք է ուսուցանվի: Ի դեպ, Ա. Բախշյանը պատմեց, որ օրեր առաջ հանդիպել է աղանդավորների, ովքեր քաղաքի այգիներից մեկում փոցխ էին անում՝ որպես այլընտրանքային ծառայություն: 

՛՛Եթե դպրոցում ազգային երգ ու պարի դասընթացն անցած լինեին ու իրենց համար բացահայտած լինեին այդ կողմերը, նրանց մի մասը հաստատ այլընտրանքային ծառայության չէին անցնի: Սա միջոց է նաև, որպեսզի մենք աղանդավորների դեմ պայքարենք՛՛:

Նկատենք, որ առարկան առայժմ փորձարկման փուլում է, դասավանդվում է 5-րդ դասարանցիներին, առայժմ մի քանի դպրոցներում հաջորդ տարի կդասավանդվի 5-7-րդ դասարաններին: 

Ի դեպ, առարկան դասավանդում են այլ առարկաների ուսուցիչներ, ովքեր վերապատրաստվում են: Առարկան դասավանդվում է մայրաքաղաքի՝ 8 և մարզերից 2 դպրոցներում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ