Արարատի մարզի Դարակերտ համայնքում այսուհետ կգործի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արարատի մարզի Դարակերտ համայնքում մասնակցել է Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Կենտրոնը, որի ստեղծման նպատակն է Հայաստանի ջերմոցային տնտեսության ոլորտի զարգացումը, հիմնադրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի միջոցով և ԱՄՆ գյուղդեպարտամենտի ֆինանսավորմամբ: Բացմանը մասնակցում էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ՀՀ […]